Գալուստ Ս. Գյուլբենկյան / Անդրկովկասը և Ապշերոնյան թերակղզին. Ճամփորդական հուշեր
- Պահեստում: առկա է
5000 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
«Անդրկովկասը և Ապշերոնյան թերակղզին. Ճամփորդական հուշեր» գիրքը երիտասարդ Գալուստ Գյուլբենկյանի առաջին ճանաչողական ճամփորդության արդյունքն է դեպի Անդրկովկաս, որում նա ներկայացնում է Անդրկովկասը՝ իր պատմական անցյալով, տնտեսական զարգացումներով, ինչպես նաև այդ տարածքներում ապրող ժողովուրդների ու բնակչության նկարագրով: Գյուլբենկյանն առանձնահատուկ բծախնդրություն է հանդես բերում նավթագործական Ապշերոնյան թերակղզին նկարագրելիս ու ներկայացնելիս: Այս առիթով նա տարբեր բնույթի ու ուղղվածության դիտարկումներ է կատարում, որոնք գիրքն ավելի ուշագրավ ու հետաքրքիր են դարձնում: Ուստի այս և նման գործոնները մեզ թույլ են տալիս արձանագրելու, որ հրատարակությունը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:
Սա Գյուլբենկյանի` հանրահայտ «Պարոն հինգ տոկոսի» գրած միակ գիրքն է: Այն առաջին անգամ լույս է տեսել 1891թ. Փարիզում։
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Գալուստ Ս. Գյուլբենկյան |
Խմբագիր | Սերգո Երիցյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 248+20 ներդիր էջ |
Հրատ. տարեթիվ | 2022 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-829-9 |
Կազմ | Կոշտ |
Չափս | 13.5 x 20 սմ |