Ագաթա Քրիստի / Սպանություն «Արեվելյան ճեպընթացում»
- Պահեստում: առկա չէ
3900 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
«Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։
«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Ագաթա Քրիստի |
Թարգմանությունը | Շուշան Փայտյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 280 |
Հրատ. տարեթիվ | 2020 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-752-0 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 14.5 x 20 սմ |