Ջեք Լոնդոն / Զսպաշապիկ (Միջաստղային թափառականը)
- Պահեստում: առկա է
4900 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Մարդիկ որքան շատ են փիլիսոփայում կյանքի մասին, այնքան քիչ են հասկանում կյանքը:
Ջեք Լոնդոնի այս ստեղծագործությունը ֆանտաստիկ-փիլիսոփայական ժանրի հետաքրքիր վեպ է Դարել Սթենդինգ անունով բանտարկյալի մասին, որը սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված: Բանտապահները պարբերաբար խոշտանգում են նրան՝ օգտագործելով կտավե զսպաշապիկը՝ որպես մարմինը ճզմելու միջոց: Սակայն հերոսը մտքի ուժով սովորում է դիմակայել ցավին՝ մտնելով տրանսցենդենտալ վիճակի մեջ և «ճանապարհորդելով» աստղերի ու ժամանակի միջով:
«Զսպաշապիկ» վեպը նախ տպագրվել է «American Sunday Monthly Magazine» հանդեսում 1914-1915 թթ.: Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին Նյու Յորքում՝ վերնագրված «Միջաստղային թափառականը»: Հետագա հրատարակություններում վեպը կոչվել է «Զսպաշապիկ», իսկ ենթավերնագիրը՝ «Միջաստղային թափառականը»:
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Ջեք Լոնդոն |
Թարգմանությունը | Կարեն Սիմոնյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 416 |
Հրատ. տարեթիվ | 2022 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-784-1 |
Կազմ | Կոշտ |
Չափս | 14.5 x 20 սմ |