Երկրաչափության խնդրագիրք (Խնդիրների լուծման ուղեցույց) (7-12)
- Պահեստում: առկա է
2800 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Սույն ձեռնարկն ընդգրկում է հեղինակի՝ «Երկրաչափության խնդրագիրք (7-12)» գրքի I և II գլուխների (հարթաչափության և տարածաչափության բաժինների) Բ խմբի խնդիրները: Փակագծերում նշված թվերը վերոնշյալ խնդրագրքի համապատասխան խնդիրների համարներն են:
Ձեռնարկը կազմված է երկու բաժնից: Առաջին բաժինը կազմում են վերոնշյալ նյութերը: Երկրորդ բաժնում՝ «Լուծումներ, ցուցումներ, պատասխաններ» խորագրի տակ բերված են առաջին բաժնում ընդգրկված առաջադրանքների վերաբերյալ ցուցումներ, պատասխաններ, որոշ դեպքերում՝ նաև ամբողջությամբ լուծումներ:
Խնդրագիրքը նախատեսված է հանրակրթական դպրոցների, մաթեմատիկական թեքումով դասարանների սովորողների, մաթեմատիկական օլիմպիադաներին, ինչպես նաև ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին նախապատրաստվողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև մաթեմատիկայի ուսուցիչներին:
Հատկանիշներ | |
Կազմող (ներ) | Կորյուն Առաքելյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 192 |
Հրատ. տարեթիվ | 2022 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-840-4 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 16.5 x 24 սմ |