Աշխարհի իմաստուն հեքիաթներ (նոր հրատարակություն)
- Պահեստում: առկա է
5000 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» գիրքը 2015թ․ «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության կողմից ճանաչվեց նախորդ տարվա մանկական բեսթսելեր։ Այն դարձավ հազարավոր փոքրերի և մեծերի սիրելի գիրքը։ Այժմ վերջինս ներկայանում է նորովի՝ նոր նկարազարդումներ և ձևավորում, նոր իմաստուն հեքիաթներ։
«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ։
Հեքիաթների այս ժողովածուն կազմվել է տևական և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում։ Ամիսներ շարունակ ուսումնասիրվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների ավելի քան 6 հազար հեքիաթ, որոնցից կազմողը ջանացել է ընտրել նրանք, որոնք առավել հարուստ են բարոյախրատական գաղափարներով, տալիս են առաքինի, աշխատասեր և խոնարհ մարդու նկարագիրը, մանուկներին ուսուցանում, որ արդարությունն ու բարությունն ի վերջո միշտ հաղթանակում են՝ փոխելով մարդկանց կյանքն ու հոգին։
Հատկանիշներ | |
Թարգմանությունը | Հասմիկ Մկրտչյան |
Կազմող (ներ) | Շավարշ Կարապետյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 340 |
Հրատ. տարեթիվ | 2020 |
Տպագրություն | Գունավոր |
ISBN | 978-9939-75-555-7 |
Կազմ | Կոշտ |
Չափս | 16.5 x 24 սմ |