Պատմություն սիրո և վարակի, սիրով վարակված լինելու մասին
Վիպակը բազում խորհրդանշական տարրեր է պարունակում: Այն բաղկացած է 19 գլխից, ինչը վիրուսի անվանման՝ COVID-19-ի հետ է կապված: Գլուխներից միայն վերջինը չունի վերնագիր, բայց բոլոր հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի հենց այդ գլխում:
Գրքի հերոսները հայ և իտալացի երիտասարդներ են. դեպքերը ծավալվում են երեք պետությունում՝ Հայաստան, Չինաստան, Իտալիա: Վիպակն ունի երկու հիմնական ուղղվածություն՝ անձնական հարաբերությունները և համաճարակը, և երբեմն զուգահեռները խաչվում են:
Վիպակում գործողությունների ծավալման ողջ ընթացքում հանգուցալուծման բանալիներն առկա են, ընթերցողը պետք է պարզապես ուշադիր լինի վերջաբանը գուշակելու համար: Գիրքը վերջանում է պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյից մեջբերումով: Այն հասկանալու համար ընթերցողը կա՛մ պետք է պորտուգալերեն իմանա, կա՛մ թարգմանի նախադասությունը:
Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ,որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։Դավիթ Սամվել..
Երբեմն կիսատ պատմություններն են ամբողջական լինում, քանի որ նրանց մեջ ամփոփվում է մի ողջ աշխարհ սեր...
Գրքում տեղ են գտել հեղինակի՝ 2015-2022թթ. գրված..