Գիրքը համահավաք ժողովածու է, որում միաժամանակ ընդգրկված են ՀՀ բոլոր մարզերի ու համայնքների վարչական տարածքներում գտնվող բնակավայրերի մասին ընդգրկուն տեղեկություններ` նշելով ժամանակաշրջանը, տեղաբաշխման վայրը, բնակավայրի գրաված տարածքը, բնակչության թվաքանակը, տնտեսությունների թիվը, ծովի մակերևույթի նկատմամբ ունեցած բարձրությունը, բնակավայրի բնակլիմայական պայմանները, օգտակար հանածոները, կենդանական աշխարհը, պատմամշակութային և հնագիտական հուշարձանները, ներկայիս բնակավայրերի վերաբնակեցման ժամանակահատվածը և այն տեղավայրերը, որտեղից եկել են բնակիչները, այն մասին, թե բնակավայրի տարածքում ինչ հիմնարկություններ են գործել և ուրիշ տեղեկություններ: