Բառերի եվ արտահայտությունների թեմատիկ բառարան-գանձարան [թեզաուրուս]
- Պահեստում: առկա է
3000 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Արդի ժամանակների ամենաականավոր հայ լեզվաբաններից մեկի` Պետրոս Բեդիրյանի թեմատիկ բառարան-գանձարանը շարադրված է թեմատիկ սկզբունքով՝ արևելահայերենի ու արևմտահայերենի համապատասխան բառապաշարի ընդգրկումով: Գլխաբառերը բերված են այբբենական կարգով, բառահոդվածները՝ շարված տրամաբանական հաջորդականությամբ:
Պետրոս Բեդիրյանի կազմած բառարանում հաշվի է առնվում հայոց լեզվի այն կարևոր առանձնահատկությունը, որ բառահիմքը կարող է ունենալ բայարմատի, ածականի և մակբայի արժեք: Ելնելով դրանից` բառարանում ներկայացված են ոչ միայն բառերի հոմանիշները կամ նույնարմատ բառերը, այլև տվյալ բառի բայական, ածականական, մակբայական գործածությունները, նախադրության-ետադրության շարքերը:
Ի տարբերություն այլ հոմանիշների բառարանների՝ թեմատիկ բառարան-գանձարանում շեշտը դրվում է առավել կիրառական, խոսքում օգտակար բառերի ու արտահայտությունների վրա: Վերջինների կողքին, ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև խոսքային միջավայրը:
Թեմատիկ բառարան-գանձարանը նախատեսված է միջին և բարձր դասարանների աշակերտների, բուհերում հայոց լեզվի մասնագիտական և ոչ մասնագիտական ուսումնական գործընթացի և, ընդհանրապես, հայոց լեզուն ուսումնասիրողների և սիրողների համար: Այն կոչված է օգնելու, որ յուրաքանչյուրն ընտրի իր խոսքը ճիշտ կառուցելու, այն ոճավորելու, բանաստեղծական տողի չափը, հանգավորումը և այլն ապահովելու համար անհրաժեշտ արտահայտչամիջոցներ:
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Պետրոս Բեդիրյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 280 |
Հրատ. տարեթիվ | 2019 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-406-2 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 14.5 x 20 սմ |