Անհատական MBA: Հմտացի՛ր բիզնեսի արվեստում
- Պահեստում: առկա է
5900 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
«Անհատական MBA»-ը միտված է օգնելու սովորել բիզնեսի արվեստը ձեր սեփական գրաֆիկով: Բիզնես դպրոցում կյանքը գրավ դնելու փոխարեն հնարավոր է հիմնովին բարձրացնել ձեր բիզնես գիտելիքները՝ քիչ ծախսով և անձամբ տնօրինելով սեփական ժամանակը՝ առանց դասասենյակ ոտք դնելու:
Հիմնարար սկզբունքների յուրացումը հուսալի գործիքներ կտրամադրի ձեզ, որոնց ապավինելով՝ կկարողանաք ընդունել ճիշտ որոշումներ բիզնեսում: Եթե անհրաժեշտ ժամանակ ու էներգիա տրամադրեք այս սկզբունքների տիրապետմանը, հեշտությամբ կհայտնվեք մարդկության այն 1 %-ի շարքում, որտեղ հստակ գիտեն, թե՝
• ինչպես է բիզնեսն աշխատում գործնականում, ոչ թե տեսականորեն,
• ինչպես է պետք գնահատման ենթարկել նոր բիզնես գաղափարները. ինչն է կարևոր, ինչը՝ ոչ,
• ինչպես զրոյից բիզնես սկսել,
• ինչպես բարելավել գործող բիզնեսը՝ անկախ նրա մասշտաբից,
• ինչպես օգտագործել բիզնեսին առնչվող հմտությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար:
Ոչ թե բիզնես դպրոցներն են կերտում իսկական առաջնորդներին, այլ առաջնորդներն են իրենք իրենց կերտում՝ փնտրելով և գտնելով այն գիտելիքը, հմտությունները և փորձառությունը, որի կարիքն ունեն հաջողելու համար:
Կարդացեք «Անհատական MBA»-ը և կսովորեք սկզբունքներ, որոնք բիզնեսի գիտակները յուրացնում են մի ամբողջ կյանք անցնելով փորձությունների և սխալների միջով:
«Օգտակար մտքերի և մեկնաբանությունների ոսկեհանք: Յուրաքանչյուր ձեռնարկատեր պետք է ունենա այս գրքի իր օրինակը»:
«Ատոմային սովորություններ» բեսթսելեր գրքի հեղինակ Ջեյմս Քլիըր
«Ստեղծագործ, բեկումնային մոտեցում բիզնես կրթությանը: Թեև ստացել եմ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան լավագույն բիզնես համալսարանում, այս գիրքը օգնեց ինձ հասկանալ բիզնեսը միանգամայն նոր ձևով»:
Ալի Սաֆավի, միջազգային վաճառքի և դիստրիբուցիայի գործադիր տնօրեն, Ուոլթ Դիսնեյ ընկերություն
««Անհատական MBA»-ն իմ կարդացած լավագույն բիզնես գիրքն է: Գրքերի մեծ մասը կենտրոնանում է բիզնեսի մի առանձին մասի վրա, մինչդեռ «Անհատական MBA»-ն անդրադառնում է յուրաքանչյուր հատվածին և տալիս գործիքներ՝ հասկանալու, թե ինչպես են այդ մասերը միասին աշխատելով ստեղծում ամբողջական համակարգ»:
Էմի Հոյ, «Noko» և «Stacking the Bricks»-ի հիմնադիր
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Ջոշ Քաուֆման |
Թարգմանությունը | Արթուր Հակոբյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 416 |
Հրատ. տարեթիվ | 2022 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-757-5 |
Կազմ | Կոշտ |
Չափս | 16.5 x 24 սմ |