Մենագրության մեջ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում 1912-1921 թթ. Ստամբուլում տպագրված օսմանյան «Ալեմդար» օրաթերթում հրատարակված Յոզղատի, Տրապիզոնի, Խարբերդի և Բյույուք Դենեի դատավարությունների նիստերը ներկայացնող հրապարակումների հայերեն թարգմանությունները: Հրատարակվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: