«Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպում արտացոլվել է 1915 թվականին շապին-գարահիսարցիների հերոսամարտը ինքնության պահպանման համար, և թե ինչպես իթթիաթական վերնախավը ծրագրել, ապա և իրագործել է իր հայաջինջ քաղաքականությունը՝ մի ողջ ազգ կոտորելով ու աշխարհասփյուռ անելով:
Վեպի սյուժեն զարգանում է իրական փաստերի ու կերպարների միջոցով: Անկանխատեսելի զարգացումների շնորհիվ հերոսները հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ մաքառման ջիղը դառնում է գոյատևման երաշխիք, իսկ իմացյալ մահը բացում հավերժության դռները: «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպն իր ոճական առանձնահատկությունների շնորհիվ ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ՝ մտորումների համար խոհակոսներ բացելով:
Սա կյանքի և պայքարի պատմություն է հայ մի ընտանիքի մասին, որը ստիպված էր թողնել իր տունը Վան քաղաքում (Օսմանյան կայսրությունում 1913 - 1915թթ.), իր նախ..
«Հավերժական պտույտ» բազմաժանր ժողովածուն առանձնանում է խիտ պատումով, ուր հերոսները գործում են զգայական-պատրանքային դաշտում՝ ուր երևակայականի մեջ գոյան..