Դասագրքում մատչելի շարադրանքով ու հարուստ նկարագրական նյութի օգտագործմամբ դիտարկվում են միջմշակութային հաղորդակցման բազմատեսակ հիմնախնդիրները: Գիրքը նպատակ ունի ձևավորել ու բարձրացնել ուսանողների միջմշակութային իրազեկությունը, նրանց տալ գիտելիքներ օտարամշակույթ հասարակության արժեհամակարգի մասին, միջմշակութային հաղորդակցման ընթացքում ձախողումներից խուսափելու, հաջողությամբ հաղորդակցվելու համար անհրաժեշտ վարվեցողության կանոնների ու խոսքի էթիկայի մասին:
Նախատեսված է «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցում» մասնագիտությամբ սովորողների, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցմամբ հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:
«Իմ գրադարանը» մատենաշարով հրատարակվել է Վահան Թոթովենցի ստեղծագործությունների ժողովածուն: Այն ներառում է հեղինակի պատմվածքներն ու վիպակները, ինչպես ն..