Սփյուռք մատենաշար / Նշան Պէշիկթաշլեան / Ընկեր գինին և եղբայր ծխախոտը
- Պահեստում: առկա է
2900 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Նշան Պէշիկթաշլեանը (Կ. Պոլիս, 1898 - Փարիզ 1972) հայ երգիծաբանութեան ամենախոշոր ներկայացուցիչներից է: Սոցիալ-քաղաքական, ազգային-հասարակական թերութիւնների նկատմամբ չափազանց յանդուգն, սուր դիտողունակութեամբ օժտուած գրող: Ծնուել է Պոլսում, ողջ կեանքն ապրել Փարիզում: Ներկայ հրատարակութիւնը ծաղկաքաղ է Ն. Պէշիկթաշլեանի տարբեր տարիներին հրատարակուած ժողովածուներից:
Հրատարակւում է Նշան Պէշիկթաշլեանի 125-ամեակի առթիւ:
Հրատարակութեան պատրաստեց Արթուր Անդրանիկեանը:
Հայը կապուած է իր ցեղին, իր լեզուին, քիչ թե շատ՝ իր օրաթերթին ու գրականութեան և մշակոյթին: Սակայն վայ, եթէ օտար լեզու մը սորվի կարդացածը հասկնալու չափ. կամացուկ մը «մնաս բարով» կ’ըսէ իր մշակոյթին՝ վերէն նայելով անոր վրայ ու կը բռնէ այլասերման նրբուղին... երբ վտանգի օրերը անցնին, Հայը կը մեռցնէ իր մէջքի հերոսը ու վախկոտին հետ քաջաբար շուկայ կ’իջնէ՝ գրաւելու համար Ոսկե բերդ մը... Հայը իր տառապանքին չափ բարձր էակ մըն է...
Նշան Պէշիկթաշլեան
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Նշան Պէշիկթաշլեան |
Խմբագիր | Արթուր Անդրանիկեան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 320 |
Հրատ. տարեթիվ | 2023 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-925-8 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 13 x 20 սմ |