Menu
Your Cart

Բոլոր ապրանքները

Լավագույն հարցերը կարող ես միայն ինքդ քեզ տալ,որովհետև քեզ պատճառած ցավերից ու անհարմարություններից ամենաազնիվը միայն ինքդ քեզ հասցրածն է։Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ն..
3300 AMD
Հրատարակվել է Պետրոս Ս. Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների բացատրական բառարանը»: Այն հեղինակի ընդարձակ բառարանի (Ե., 2011) համառոտած տարբերակն է, ներկայացնում է գերազանցապես գրական արևելահայերեն ու արևմտահայերեն 7052 դարձվածքներ: Նյութը քաղված է անցյալի և ներկայիս 370 հեղինակների ստեղծագործություններից..
4900 AMD
Բառարանը կազմվել է 1962-2006 թթ. կուտակած նյութերի հիման վրա: Հայ իրականության մեջ սա նման բառարան կազմելու առաջին փորձն է: Այստեղ հիշատակվում են 253 հայ և այլազգի հեղինակներ` 1200 ստեղծագործություններով, ինչպես նաև ԶԼՄ-ներ 55 օրգաններ (ՀՀ և Սփյուռքի մամուլ, պարբերականներ, ռադիո- և հեռուստակայաններ)..
2150 AMD
Աշխատությունը նվիրված է հայերենի մակբայների պատմական ուսումնասիրությանը: Քննարկվում են հայ քերականական մտքի պատմության մեջ մակբայի ըմբռնման տեսակետները, լուսաբանվում և բնորոշվում են մակբայի խոսքիմասային առանձնահատկությունները, քննության են առնվում մակբայի իմաստային տեսակները, խոսքիմասային պատմական փ..
3250 AMD
Մատենաշարի առաջին գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է «Հայկ և Բել» ավանդապատումը, որում նկարագրված է հայոց անվանադիր նախնու՝ ազատատենչ Հայկի և Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի դիմակայությունը, որը սկիզբ է առնում Բաբելոնի աշտարակաշինությունից և ավարտվում Հայկի պատմական հաղթանակով։ «Հայրեն..
1200 AMD
24 բացիկներում տեղ են գտել Լևոն Լաճիկյանի գծանկարները՝ ընդհանուր պատկերացում տալով հայ եկեղեցական արվեստի զարգացման իրարահաջորդ փուլերի մասին։ Ուշագրավն այն է, որ նուրբ ու բարձրարվեստ կատարման շնորհիվ մեզ ծանոթ հուշարձանները կարծես նոր հնչեղություն են ստացել՝ դիտողին համակելով հոգևոր-զգացական տրամադ..
4000 AMD
Ժողովածուն ընդգրկում է 200-ից ավելի առակներ Հայաստանում և Սփյուռքում 19-21-րդ դարերում հրատարակված տարաբնույթ գրականությունից: Նյութերի պատկառելի մասն ընտրվել է բանագիտական և ազգագրական ժողովածուներից, մի մասը՝ բարբառագիտական ուսումնասիրությունների նմուշների բաժիններից, մյուս մասը՝ առանձին տեղավայրե..
2950 AMD
Հայկական տարազների ալբոմը նկարիչ-արվեստագետ Գևորգ Բրուտյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այն ներկայացնում է Տիգրան Մեծից սկսած մինչև XX դարի կեսերի տարբեր գավառների և տարբեր խավերի տարազներ: Ալբոմը կհետաքրքրի ինչպես ազգագրագետներին և հագուստի դիզայներներին, այնպես էլ՝ շահագրգիռ լայն հասարակությանը..
9900 AMD
Արտակ Մովսիսյանի ներկայացվող աշխատանքը հայոց պետականությունների պատմության և պետական կառավարման համակարգերի մասին համառոտ մի պատկերագիրք է: ​Ի շահ մեր այժմյան պետականության հետագա զարգացման անհրաժեշտ է հետադարձ հայացք ձգել նաեւ մեր անցյալի պետականություններին և դրանց պետական կառավարման համակարգերին..
3900 AMD
Բանահյուսության մեջ արտացոլված են տվյալ ժողովրդի ազգային բնաբուխ յուրահատկությունները: Գրքում ընդգրկված են հայոց բանահյուսության հատընտիր նմուշներ՝ հեքիաթներ, առասպելներ, առակներ, ժողովրդական խաղիկներ, հայրեններ, հանելուկներ, առած-ասացվածքներ, «Սասունցի Դավիթ» էպոսը (չորս ճյուղերը): Ձեռնարկը նպատա..
3250 AMD
Գրքում ներառված են Հայոց եղեռնի թեմայով գրված արևելահայ, արևմտահայ և սփյուռքահայ 33 գրողի արժեքավոր ստեղծագործություններ, նրանց մասին ուշագրավ նյութեր և հեղինակի կազմած բացատրական համառոտ բառարանը:  ..
3900 AMD
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է: Հայոց լեզուն հայ ժողովրդի լեզուն է: Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուն։ Օգտագործվում է նաև Վրաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլպետությունների սփյուռքահայ համայնքներում։ Այն աշխարհի հնագույն և զա..
2500 AMD
Ցուցադրված է 493 - 504 ` 809 –ից (ընդհանուր 68 էջ)