Սիրելի Փիթերին՝ ընկերներից ամենահավատարիմին և ուղեկիցներից ամենասիրելիին, որ բացառիկ մի շուն է:
Ագաթա Քրիստիի «Լուռ վկան» վեպը առաջին անգամ հրատարակել է Անգլիայի Collins Crime Club-ը 1937 թվականին: Նույն տարում հրատարակվել է նաև Միացյալ Նահանգներում՝ «Պուարոն հաճախորդ է կորցնում» վերնագրով: Վեպում ..
«Ծռմռված տունը» համարվում է Ագաթա Քրիստիի ամենախճճված վեպը: Հրատարակվել է 1949թ. հետպատերազմյան Անգլիայում: Քրիստիի ամենասիրելի տասը գրքերից մեկն է և այն քչերից, որ գոհացրել են հեղինակին: Վերջինս նշում է, որ հետաքրքիր էր ուսումնասիրել մեկ ընտանիքի պատմությունը՝ իր գաղտնիքներով ու միջանձնային հարաբեր..
Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում, իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են: Սովորական կողոպո՞ւտ, թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին:«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առե..
1964 թվականին հրատարակված «Կարիբյան գաղտնիքը» վեպը միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից, որի գործողությունները տեղի են ունենում Անգլիայից դուրս:
Արև, լողափ, արմավենիներ. թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամեն..
Անգլիական փոքրիկ գյուղի՝ Չիփինգ Քլեգհորնի խաղաղ ու կանխատեսելի առօրյան իր բնականոն հունից շեղվում է, երբ մի օր առավոտյան բնակիչները գյուղի թերթում կարդում են մի արտասովոր հայտարարություն, որում հստակ նշվում էր առաջիկայում սպասվող սպանության վայրն ու ժամանակը: Գյուղի հետաքրքրասեր բնակիչները նշված ժամ..
Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» դետեկտիվ վեպը տպագրվել է 1938թ. Մեծ Բրիտանիայում, ապա նույն թվականին՝ ԱՄՆ-ում։
Իրադարձությունների կիզակետում Բոյնթոնների ընտանիքն է, որը ճանապարհորդության է մեկնում Երուսաղեմ։ Ընտանիքի գլուխը՝ արդեն բավականին ծեր և վատառողջ միսիս Բոյնթոնը, վերահսկում է իր հարազ..
«Հետաքննում է Պուարոն» դետեկտիվ պատմվածքների ժողովածուն առաջին անգամ տպագրվել է 1924 թվականին: Ընդգրկում է 11 ինքնուրույն ստեղծագործություն, որոնց բոլորի սյուժետային առանցքում Էրքյուլ Պուարոն է՝ նշանավոր բելգիացի խուզարկուն՝ իր սուր մտքով ու խայթող հումորով: Պատմությունները ներկայացված են նրա ընկերո..
Տասնվեց տարի առաջ կատարված հանցագործությունը վկաներից յուրաքանչյուրը վերհիշում ու վերապատմում է իր տեսանկյունից, իսկ մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն համոզված է, որ ճշմարտությունը բացահայտել կարող է նաև առանց իրեղեն ապացույցների՝ համադրելով յուրաքանչյուրի պատմածն ու այդ ամենը հոգեբանորեն վերլուծել..
«Հուղարկավորությունից հետո» վեպի կենտրոնում Էբերնեթիների գերդաստանն է, որոնց միավորել է Ռիչարդ Էբերնեթիի հանկարծակի մահը իր վիկտորիանական ժամանակաշրջանի մեկուսի դղյակում և, իհարկե, վերջինիս կտակը։ Հեղինակը ներկայացնում է ներկաներից յուրաքանչյուրի հոգեբանական մանրակրկիտ դիմանկարը, խնդիրները, նպատակնե..
«Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բե..
Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում:
Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայել..
«Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպե..