«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վերհանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով..
Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ հիմնականում պայմանավորված է նրա դրամատուրգիայով: Նրա գործերում արծարծված են անհատի ու հասարակության փոխհարաբերության, եսի ու անձնազոհության, զգացմունքների ու ազատության տենչանք..
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի ..
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: Վեպը պատմում է 4-րդ դարի կեսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձությունների մասին: Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնությունն ու պետական անկախությո..
«Իմ հայրենիքը» առարկայի բովանդակությունը կազմում են հայոց հայրենիքը, հայ ժողովրդի ծագումնաբանությունը, կյանքը, կենցաղը, մշակույթը, ավանդապատումները, «Սասնա ծռեր» էպոսը: Բացի այդ, առանձին թեմա է հատկացված անհատ և հասարակություն հարաբերություններին, նրանց միջև գոյություն ունեցող փոխադարձ կապին: Դասագի..
5-րդ դասարանի «Իմ հայրենիքը» մեթոդական ուղեցույցը ստեղծվել է հանրակրթական պետական չափորոշչի և ծրագրի սկզբունքներին, պահանջներին ու բովանդակությանը համապատասխան: Ուղեցույցը նպատակ ունի օգնել առարկան դասավանդող ուսուցիչներին՝ կազմակերպելու և անցկացնելու որակյալ կրթություն ապահովող դասեր: Ուղեցույցը բա..
Պատմահայր Մովսես Խորենացին համաշխարհային պատմագրության հռչակավոր դեմքերից է: Նրա մատյանն ընդգրկում է մեր ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր ապրած շրջանը՝ 5-րդ դարը: Երկը պարունակում է նաև հարուստ նյութ հայ հին մշակույթի, հատկապես՝ հնագույն ժողովրդական բանահյուսության, ինչպես և հարև..
Սա Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված գեղարվեստական արձակ է՝ Սերժ Մոմջյանի մեկնաբանությունը:
Կոմիտասի մասին տարբեր փաստական տվյալներն այստեղ համադրված են հեղինակի պատկերացրած տեսարանների ու երկխոսությունների հետ:
Այս ամբողջ գիրքն արտացոլում է Կոմիտասի անհատականության երկու կողմերը՝ արվե..
Համաշխարհային պատմության դասագիրք հիմնական դպրոցի 7-րդ դասարանի համար:
7-րդ դասարանում աշակերտներն ուսումնասիրելու են Համաշխարհային պատմության առաջին երկու մասերը՝ «Հին աշխարհի պատմություն»-ը (I կիսամյակ) և «Միջնադարի պատմություն»-ը (II կիսամյակ): Դասընթացն ընդգրկում է ավելի քան հինգհազարամյա ժաման..
Համաշխարհային պատմության դասընթացն առանձնահատուկ տեղ և դեր ունի հասարակագիտական առարկաների շարքում: Այն կոչված է սովորողներին օգնել պատկերացում կազմելու մարդկային քաղաքակրթության առաջացման, զարգացման ուղիների և նվաճումների մասին, ցույց տալ, թե ինչպես և բազմաթիվ սերունդների ինչպիսի ջանքերով է ստեղծվե..
Մատենաշարի առաջին գրքում հեղինակը յուրովի մոտեցմամբ ներկայացնում է «Հայկ և Բել» ավանդապատումը, որում նկարագրված է հայոց անվանադիր նախնու՝ ազատատենչ Հայկի և Բաբելոնի տիրակալ Տիտանյան Բելի դիմակայությունը, որը սկիզբ է առնում Բաբելոնի աշտարակաշինությունից և ավարտվում Հայկի պատմական հաղթանակով։
«Հայրեն..
Հայկական տարազների ալբոմը նկարիչ-արվեստագետ Գևորգ Բրուտյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այն ներկայացնում է Տիգրան Մեծից սկսած մինչև XX դարի կեսերի տարբեր գավառների և տարբեր խավերի տարազներ:
Ալբոմը կհետաքրքրի ինչպես ազգագրագետներին և հագուստի դիզայներներին, այնպես էլ՝ շահագրգիռ լայն հասարակությանը..