• Դուք երիտասարդ եք, խիզախ, անվանի, հարկ է, որ Ձեր տեղը գտնեք բանակում, որը լինելու է մեր դարաշրջանի բոլոր դժվարությունները թրատող բանակը: Բանակի դեմ շատ են խոսել, ձգտել են վարկաբեկել և նվազեցնել նրա դերը, սակայն խավարումը երկար չի տևել:

  • Երբ Սյուզանը խոսում էր բանակի, կայսրության, հասարակության մասին, ինձ հուզմունք պատճառողը լոկ այն կիրքն էր, որը նա դնում էր իր խոսքում: Ա՜խ, որքա՜ն անկարևոր են խոսքերը սիրո և երաժշտության մեջ:

  • Սյուզանի ջանքերով կայսրության կամավոր զինվոր դառնալուց հետո ես դարձա ազգային պաշտպանության զինվորներից մեկը: Ես մեկնեցի Ռեն. պատերազմը կավարտվի, ու կանդրադառնամ Սյուզանին:

  • Տվյալ պահին ավելի կարևոր գործ ունեի. հայրենիքս վտանգի մեջ էր, և առաջին անգամ նրա ձայնը զնգաց իմ սրտում:

  • Մարդ ինչ էլ անի կամ դառնա, եթե իրեն դաստիարակել է խելք ու սիրտ ունեցող մայրը, ապա նրան հիշելու համար միշտ կունենա գեթ մեկ ժամ, և այդ մեկ ժամը հաճախ բավարար կլինի իր ճանապարհը լուսավորելու համար:

  • - Ներիր իմ այս ակամա թուլությունը, որդիս, ես ընդամենը կին եմ. կան զգացմունքներ, որոնք կանայք չեն կարող թաքցնել այնպես, ինչպես տղամարդիկ, ես նվիրվել եմ նրանց, ում սիրել եմ. ահա իմ ողջ կյանքը, բայց գիտեմ, որ դուք նաև այլ պարտականություններ ունեք: Մտածում եմ, որ եթե հայրդ այստեղ լիներ, նա քեզ կասեր, որ ճիշտ ես վարվել, ուստի ես չեմ կարող ասել, թե դու սխալվել ես: Քո երակներով զինվորականի արյուն է հոսում, իսկ զինվորը պարտավոր է հետևել իր դրոշին, եթե գնում է մարտի: Ես գիտեմ թե ինչ է մտածում հայրդ երկնքում. դու նրա որդին ես ու թեև նրա դասերը չես ստացել, սակայն կլինես այնպիսին ինչպիսին ինքը կցանկանար քեզ տեսնել: Մի անհանգստացիր պոռթկումիս պատճառով. մայրական սերը չպետք է տեղ գտնի քո և քո պարտականությունների միջև:

  • Ինչպես կարող էի ենթադրել, թե տան խաղաղությունը, դաշտերի արգավանդությունը, պարտեզների ծաղիկները, ապագային վերաբերող պլաններն ու մորս հայացքն այլևս չէին լինելու, ու երբ վերադառնայի այդ երկրամասը՝ Ֆրանսիայի սիրտը, պատերազմն այն ոչնչացրած էր լինելու:

  • Հեղափոխություններին զոհ են գնում, բայց եթե կարելի է դրանից խուսափել, խուսափում են…

  • - Կկամենա՞ք, որ ես մնամ Ձեր կողքին, - հարցրեց օրիորդ Կլիֆտոնը:
    - Երջանիկ կլինեմ, բայց Ձեզ համար սոսկալի չի՞ լինի…
    Վիրահատությունն սկսվեց: Հավատացնում եմ, որ այն ինձ սարսափելի երկար թվաց: Բայց շուտով մի արտառոց անհանգստություն համակեց ինձ: Վիրահատությունն ավարտվելուց հետո ինձ անկասկած կպառկեցնեն: Օրիորդ Կլիֆտոնը կմնա մինչև այդ պահը... Եվ այն մտքից, որ նա ականատես կլինի իմ թշվառությանը, երբ հանեն ճտքակոշիկներս, հայտնի ճտքակոշիկներս, որոնց մեջ ձեթ լցրինք Բեզանսոնում, սարսափեցի:

  • Խառնիխուռն մտքերը, որ գալիս էին ակամա ճնշում էին գլուխս: Մինչդեռ նրա կողքին այդ վերջին օրն էլ, ես ապրում էի այնպես, ինչպես նախորդ օրերը: Մենք խոստացանք միմյանց նամակ գրել, շուտափույթ հանդիպել Լոնդոնում կամ Փարիզում: Եվ միայն երբ նա մեկնեց, ինքս ինձ խոստովանեցի, այն ինչ ցանկացել էի միշտ թաքցնել՝ ես սիրում էի նրան:

  • Կյանքս ավերվել էր. լավ չէ՞ր լինի այն տրամադրել մի գործի, որի համար դեռ ուժ և միջոցներ ունեի, և հայրենիքում արմատավորել ուսուցման այն համակարգը, որը կարող էր մեզ հանել սովորական առօրյայից: Արդյո՞ք դաստիարակության պակասը չունեինք, որ ինքներս մեզ դուրս հանեինք դժբախտություններից: Ինչում կարող էի լավ լինել, եթե ոչ ուրիշներին օգտակար լինելու գործում: Սա օրիորդ Կլիֆտոնի օրենքն էր. Օրերից մի օր նրան կկարողանայի ասել. «Ես հետևեցի Ձեր օրինակին»:

  • Քայլերս ակամա տարան ծովապատնեշը: Շատ վաղուց ծովը չէի տեսել, և երջանկությամբ շնչում էի նրա կազդուրիչ աղիությունը: Արևն իջնում էր հորիզոնում, և ալիքը մեղմորեն փշրվում էր գլաքարերի վրա:

  • Համոզված եմ, եթե մի օր Ֆրանսիան կանգնի նոր վտանգի առաջ, մենք երկուսով կնվիրվենք նրա պաշտպանությանը՝ միմյանց սիրելով ու հարգելով, ինչպես դժբախտության այնպես էլ երջանկության մեջ: