­ՀԱՏՎԱԾ «ԱՐԱՄ ԹԱԳԱՎՈՐ» ՎԻՊԱԿԻՑ

{ՀԵՂ.՝ ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ}­


Մա­րա­կան ցե­ղե­րի ա­ռաջ­նոր­դը մի պահ շվա­րած շուրջ­բո­լո­րը նա­յեց։ Ա­րա­մի ա­սա­ծը դժվա­րութ­յամբ հա­սավ նրա գի­տակ­ցութ­յա­նը։ Ա­պա մի վեր­ջին ճիգ գոր­ծադ­րե­լով՝ ա­սաց.

- ­Դու կկռվե՞ս ինձ հետ, թե՞ ոչ,- և ­մար­տա­կան դիրք ըն­դու­նեց։

Ա­րա­մը Ն­յու­քար ­Մա­դե­սի այդ «կտրի­ճաց­մա­նը» վե­րա­բեր­վեց զվար­ճան­քով։ ­Նա ցու­ցադ­րա­բար դան­դաղ ի­ջավ ձիուց, ու­սե­րից ի­ջեց­րեց թիկ­նո­ցը ու զի­նակ­րին հանձ­նեց և ն­րա­նից էլ պող­պա­տա­կուռ սուր վերց­րեց։

- ­Քո վա­հա­նը հնո­տի եր­կա­թի է վե­րած­վել,- ա­սաց Ա­րա­մը։- Ա­րի միայն սրե­րով չափ­վենք, ժա­մա­նակ էլ շատ չենք կորց­նի։

Ն­յու­քար ­Մա­դե­սը լուռ ըն­դու­նեց ա­ռա­ջար­կը։ ­Շա­րու­նա­կե­լով գայ­լի չար աչ­քե­րով իր ա­խո­յա­նին զննել՝ նա ա­զա­տեց ձեռ­քը իր ծռմռված վա­հա­նից ու ա­ռաջ ե­կավ։


­Մա­րե­րի ա­ռաջ­նոր­դը վի­րա­վոր գա­զա­նի պես ոռ­նաց
. ա­ռանց այդ էլ նա սոս­կա­լի կա­տա­ղած էր։

- Ես քեզ կախ կտամ իմ ամ­րո­ցի ա­մե­նա­բարձր աշ­տա­րա­կից,- մռնչաց նա։- ­Դա­հի­ճը քո գլխին մեխ կզար­կի, ու դու հա­վետ գամ­ված կմնաս պա­տին։ ­Տո­թա­կեզ ար­ևը կայ­րի ու կհո­տեց­նի քո մար­մի­նը, իսկ ագ­ռավ­նե­րը կկտցեն քո աչ­քե­րը...

- ­Տես­նենք,- պա­տաս­խա­նեց Ա­րա­մը։

­Ծեր իշ­խա­նը, ­Սի­սա­կը, Մ­շա­կը, ու­րիշ շա­տե­րը Ա­րա­մի մեր­ձա­վոր­նե­րից, մո­տե­ցան նրան։

- ­Թույլ տուր մենք կռվենք Ն­յու­քար ­Մա­դե­սի հետ,- ա­սա­ցին նրանք,- նա թա­գա­վոր չէ. նա ար­ժա­նի չէ քեզ հետ սուր խա­չե­լու։


Ա­րամն ի­հար­կե այդ­պի­սի թույ­լատ­րութ­յուն չտվեց։ ­Նա ե­րի­տա­սարդ էր, ավ­յու­նով լի, իր ու­ժե­րի նկատ­մամբ վստահ։ Իսկ սու­րը ձեռ­քին կռվե­լը, թե­կուզև թա­գա­վոր էր, իր կյան­քի մի մասն էր։

­Զին­վոր­նե­րը ակ­նա­ծան­քով հետ քաշ­վե­ցին ու մրցահ­րա­պա­րա­կի հա­մար տեղ ա­զա­տե­ցին։ Ա­րամ թա­գա­վո­րը և Ն­յու­քար ­Մա­դե­սը խրոխ­տա­բար կանգ­նե­ցին ի­րար դի­մաց։ Եր­կու­սի ձեռ­քե­րում սրեր էին պսպղում, ո­րոնք այդ օրն ար­դեն իսկ բա­վա­կա­նա­չափ ար­յուն էին հե­ղել։ ­Հա­կա­ռա­կորդ­նե­րը չէին շտա­պում։ Ս­րե­րը խա­չե­լուց ա­ռաջ նրանք մի քա­նի վայրկ­յան ի­րար էին ու­սում­նա­սի­րում։

Ն­յու­քար ­Մա­դե­սը ա­վե­լի բարձ­րա­հա­սակ էր, ա­վե­լի հաղ­թան­դամ։ ­Նա իր ձեռ­քե­րի մեջ ա­վե­լի ա­մուր էր զենք պա­հում, և ­կա­րող էր մեկ հար­վա­ծով միան­գա­մից մի քա­նի մար­դու սրա­տել։ ­Մե­նա­մար­տում Ա­րա­մը միայն մի ա­ռա­վե­լութ­յուն ու­ներ նրա նկատ­մամբ. ա­վե­լի խո­հեմ էր։

­

Մե­նա­մար­տը սկսվեց Ն­յու­քար ­Մա­դե­սի կա­տա­ղի հար­ձա­կու­մով։ ­Մա­րե­րի ա­ռաջ­նոր­դը վճռա­բար ո­րո­շել էր ա­րագ ու մե­կընդ­միշտ հաշ­վե­հար­դար տես­նել իր ա­խո­յա­նի հան­դեպ։ Ն­րա հար­ված­նե­րը զո­րեղ էին, կայ­ծակ­նա­յին։ Ան­սո­վոր աչ­քը հա­զիվ թե կա­րո­ղա­նար նշմա­րել նրա սրի հե­տա­գի­ծը։ ­Միայն թե ո՛չ Ա­րա­մը, ո­րի հա­յացքն ան­գամ ա­վե­լի ա­ռաջ էր մե­դա­ցու մտքից, և­ որն իր վրա ե­կած հար­ված­նե­րը կա­սեց­նում ու հետ էր մղում քսան ան­գամ ա­վե­լի քիչ ուժ ծախ­սե­լով, քան նրա հա­կա­ռա­կոր­դը զար­կե­լիս։ Ն­յու­քար ­Մա­դե­սը, որ­քան էլ շատ էր ի­րեն այ­սո­ւայն­կողմ նե­տում, բո­լո­րո­վին չէր տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին։ ­Փո­խա­նակ լի­նե­լու ա­վե­լի զգոն, ա­վե­լի ու­շա­դիր, ա­վե­լի շրջա­հա­յաց, նա սոսկ կա­տա­ղութ­յուն էր ա­վե­լաց­նում իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րին ու վատ­թա­րաց­նում իր վի­ճա­կը։


Եր­կու-ե­րեք ան­գամ թվաց, թե մա­րե­րի ա­ռաջ­նոր­դը հաղ­թեց։ Ս­րի հար­ված­նե­րը, ո­րոնք նա հասց­րեց շե­ղա­կի, ուժ­գին և ­բո­լո­րո­վին անս­պա­սե­լի, ում ա­սես ա­նակն­կա­լի կբե­րեին։ ­Սա­կայն Ա­րա­մը մեծ ճարպ­կութ­յամբ խույս տվեց բո­լոր վտանգ­նե­րից, իսկ մե­դա­ցու հեր­թա­կան հար­վա­ծի ժա­մա­նակ, երբ վեր­ջինս ա­ռա­վել անզ­գույշ գտնվեց, սրի հնա­րա­միտ հար­վա­ծով զի­նա­թա­փեց նրան։ Ն­յու­քար ­Մա­դե­սը վա­խից ու ա­մո­թից սփրթնեց. նա թա­կարդն ըն­կած գա­զա­նի պես շուրջ­բո­լո­րը նա­յեց։ Ոչ մե­կը նրան սուր չմեկ­նեց, ոչ մե­կը հա­յաց­քով իսկ չխրա­խու­սեց։ ­Նա, ո­րի հրա­մա­նով բյուր զին­վոր­ներ ի­րենց կրակն ու ջուրն էին նե­տում, մե­նակ էր մնա­ցել բո­վան­դակ աշ­խար­հում։ ­Նույն պա­հին Ա­րա­մը մի կողմ նե­տեց սու­րը, և ­խո­յա­նա­լով մե­դա­ցու վրա, ըմբ­շա­մար­տի հնարք կի­րա­ռեց։ Զ­վար­ճա­լի էր տես­նել, թե ինչ­պես նրա պար­ծեն­կոտ ա­խո­յա­նը գլուխ­կոն­ծի տվեց ու ծի­ծա­ղե­լի կեր­պով գետ­նին տա­պալ­վեց։ Ա­րա­մը ծուն­կը զգետն­ված թշնա­մու մեջ­քին դրեց, ու պար­զեց ձեռ­քը։ ­Զի­նա­կի­րը նրան մի կապ պա­րան մեկ­նեց։ Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի նման զար­գա­ցու­մը, ըստ եր­ևույ­թին, նրա հա­մար միան­գա­մայն սպա­սե­լի էր։ Ա­րա­մը ո­լո­րեց Ն­յու­քար ­Մա­դե­սի թու­լա­ցած ձեռ­քե­րը, և­ ա­մուր ու հու­սա­լի կապկ­պեց։


- ­Բար­ձեք ջո­րու վրա,- ճա­կա­տի քրտին­քը սրբե­լով՝ ա­սաց Ա­րա­մը։

Ն­յու­քար ­Մա­դե­սը ան­զոր կա­տա­ղութ­յամբ ա­տամ­ներն էր կրճտաց­նում։

- Ս­պա­նի՛ր ինձ,- խնդրեց մա­րե­րի ա­ռաջ­նոր­դը։

- Այդ գոր­ծը դեռ կսպա­սի,- ա­ռար­կեց Ա­րամ թա­գա­վո­րը։- ­Դու նախ պետք է Ար­մա­վի­րը տես­նես։