1. Այն, ինչ փայլում է, դեռ ոսկի չէ։
2. Դու մրսում ես, որովհետև մենակ ես՝ ոչինչ չի սնում քո մեջ թաքնված կրակը։
3. Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, երբ տեսնում ես, որ մարդիկ քեզ սիրում են և զգում ես, որ քո ներկայությունը նրանց սփոփանքի լրացումն է։
4. Իմ կարծիքով կյանքը չափազանց կարճ է, ու պետք չի այն վատնել հոգում թշնամություն կուտակելու և վիրավորանքները հիշելու համար։
5. Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն։
6. Մի՞թե ավելի լավ է հարազատիդ հուսահատության մատնելը, քան մարդկային օրենքները տրորելը, եթե դա ոչ ոքի չի վնասի։
7. Մեծ վիշտը, ինչ էլ ասեն, մեծ հանգստություն է։
8. Ոչ մի մարդկային էակ, որը երբևիցե ապրել է աշխարհում, չէր կարող տենչալ ավելի ուժեղ սեր, քան այն, որ ինձ էր բաժին ընկել, իսկ նրան, ով ինձ այդպես սիրում էր, ես պաշտում էի։ Եվ ես պետք է հրաժարվեի այդ սիրուց ու կուռքից։ Մի սոսկալի բառ հիշեցնում էր ինձ իմ տանջալից պարտականության մասին՝ «հեռանալ»։
9. Նա ինձ ներել էր, բայց չէր մոռացել այդ բառերը և քանի դեռ ապրում ենք, դրանք երբեք չէր մոռանա։
10. Ավելի լավ է համբերությամբ տանել վիրավորանքը, որը քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի զգում…
11. Դու պարտավոր ես տանել այն ամենը, ինչից որ չես կարող խուսափել։ Միայն թուլակամ և հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ նրանց վիճակված է ի վերուստ։
12. Փակ մարդիկ հաճախ ավելի շատ պահանջ են զգում բացահայտ կերպով քննարկելու իրենց զգացմունքներն ու վշտերը, քան անզուսպ մարդիկ։
13. Կգա մի օր, երբ դեմ կառնեք ժայռոտ գետին, որտեղից կյանքի ամբողջ հոսանքը կփոխվի և կդառնա փրփրադեզ, շառաչող ու աղմկալից ջրապտույտ։ Եվ կամ դուք կդիպչեք ժայռերին ու կջախջախվեք, կամ մի որևէ հուսատու ալիք ձեզ վեր կբարձրացնի, կտանի ու կնետի մի ավելի խաղաղ հորձանքի մեջ, ինչպես ինձ տարավ։
14. Եթե դուք սկսեք վախենալ մարդկանցից, նրանք Ձեզ չեն սիրի։
15. Երբ մեզ հարվածում են առանց պատճառի, մենք պետք է ավելի ուժեղ հարվածով պատասխան տանք, և այն էլ այնպիսի մեծ թափով, որպեսզի մարդիկ այլևս մեզ վրա ձեռք չբարձրացնեն։
16. Ձեր ապագա կյանքում հաճախ կզգաք, որ ակամայից դարձել եք ձեզ մոտիկ մարդկանց գաղտնիքների վստահելին։ Մարդիկ բնազդորեն կզգան, ինչպես և ես, որ դուք հակում չունեք պատմելու ձեր մասին, բայց որ պատրաստ եք լսելու ուրիշների պատմածները իրենց մասին։ Նրանք կզգան նաև, որ դուք լսում եք նրանց թեթևամտության մասին ոչ թե չարախինդ արհամարհանքով, այլ ինչ-որ բնածին համակրանքով, որը ոչ պակաս կարող է սփոփել ու խրախուսել, որովհետև վերին աստիճանի զուսպ ու համեստ եք։
17. Ինչու պետք է մերժեի, երբ մենք երկուսս միասին շատ ավելի երջանիկ էինք, քան իրարից հեռու։
18. Ոչ մի բան այնքան անիմաստ ու անհիմն չէ, երբ ստիպված ես քարշ տալ օրերդ, ակնկալելով որ հանգամանքների մեջ կկատարվի ինչ-որ անհնարին փոփոխություն, որը նորից կմիացնի ինձ նրա հետ։
6 Comment(s)
nice blog
Buy Real Twitch followers, ✅viewer and channel views for your channel! ✅We use the latest methods to safely provide your Twitch stream with live viewers and followers
Buy Periscope followers, ✅hearts for your channel! ✅We use the latest methods to safely provide your Periscope followers
Buy Audiomack followers & streams with the highest quality. 100% Trusted and full satisfaction Guarantee.
Thanks for your information sharing. your article gives us useful information, thank you for your work.
Thanks for your information sharing. your article gives us useful information, thank you for your work.
Leave a Comment