«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակում է ավանդույթ դարձած էքսկուրսիաները և սիրով հրավիրում է բոլորին անց կացնելու գրքաշատ և գրառատ օր: Էքսկուրսիաների փաթեթները ստորև: Գրանցվելու համար զանգահարեք +374 99 52 08 48, +374 10 52 08 48:
Բոլոր փաթեթները ներառում են.
Նախապատրաստական զրույց, ծանոթացում գրի ստեղծման պատմությանը: Պատմում ենք՝ նախքան թղթի ստեղծումը ինչ նյութերի վրա են գրել, ներկայացնում ենք թղթերի տեսակները և այլն: Էքսկուրսիան սկսում ենք տպարանից՝ ցուցադրելով երկու մեծ տպագրական մեքենա՝ նախատեսված գունավոր և սևուսպիտակ տպագրության համար: Այնուհետև կազմատանը ներկայացնում ենք ծալքը, էջերի դասավորումը ըստ հերթականության, կարելը, ամրակներով ամրացումը, կազմերի պատրաստումը, սոսնձելը, կտրելը և այլն: Էքսկուրսիան ամփոփում ենք հարցերով, և երեխաները կիսվում են իրենց տպավորություններով: