• Մուտք
  • Գրանցվել
x
x

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

ԿՐԹԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ «ԷԴԻԹ ՊՐԻՆՏ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գրքերի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու լավագույն միջոցը մեր տպարանում է։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության կրթական էքսկուրսիաները համադրում են ճանաչողական շրջայցը և զարգացման ծրագրերը՝ ստեղծելով յուրահատուկ փորձառություն թե՛ դպրոցականների, թե՛ ուսանողների համար։ Այստեղ սովորական թուղթն ու տառերը վերածվում են գրքերի, իսկ մասնակիցները վերադառնում են նոր գիտելիքներով, հմտություններով ու ոգեշնչմամբ։ Ինչպես նաև, նվերներ են ստանում հրատարակչությունից՝ գրքեր իրենց դպրոցների գրադարանների համար:

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՎԱԳ ԽՄԲԵՐ (5-6 տարեկան)

Տպարանում շրջայցի ընթացքում երեխաները ծանոթանում են գրքի ստեղծման գործընթացին: Տեսնում են՝ ինչպես են ստեղծվում գրքերը, ինչ սարքավորումներով են տպագրվում էջերը, և ինչպես են գույներն ու պատկերները հայտնվում թղթի վրա։ Այնուհետև նրանք մասնակցում են կրթական ծրագրերի, որոնք համադրված են խաղի և ուսուցման տարրերով՝ նպաստելով տրամաբանական, ստեղծագործական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։

Այցի ընթացքում կարող են ընտրել կրթական ծրագրերի թեմաներից որևէ մեկը.

• Խաղերի աշխարհում

• Կատակասեր թվերը

• Կատակասեր տառերը

Տևողությունը՝ 60 րոպե
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 25

 

ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ (6–14 տարեկան)

Տպարանում շրջայցի ընթացքում երեխաները ծանոթանում են գրքի ստեղծման գործընթացին: Տեսնում են՝ ինչպես են ստեղծվում գրքերը, ինչ սարքավորումներով են տպագրվում էջերը, և ինչպես են գույներն ու պատկերները հայտնվում թղթի վրա։ Այնուհետև նրանք մասնակցում են կրթական ծրագրերի, որոնք համադրված են խաղի և ուսուցման տարրերով՝ նպաստելով տրամաբանական, ստեղծագործական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։

Այցի ընթացքում կարող են ընտրել կրթական ծրագրերի թեմաներից որևէ մեկը.

• Խաղերի աշխարհում

• Խաղասեր տառերը

• Հայ ժողովրդական հեքիաթներ

• Հայտնի հեքիաթագիրներ

• Առակներ

• Երջանիկ երեխաների 7 սովորությունները

• Շերլոք Հոլմսի արկածները

Տևողությունը՝ 60-90 րոպե
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 35

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐ (15–25 տարեկան)

Ավագ դպրոցի աշակերտներն ու ուսանողները նույնպես հնարավորություն ունեն շրջելու տպարանում և ծանոթանալու գրքի ստեղծման գործընթացին։ Այցելությունը շարունակվում է փափուկ հմտությունների զարգացման հատուկ ծրագրերով, որոնք նպաստում են անձնական և մասնագիտական աճին։

Կրթական ծրագրերի թեմաներ․ 

• Ինքնաճանաչում և ներուժի բացահայտում

• Խոսքի ուժ և արդյունավետ հաղորդակցություն

• Հուզական ինտելեկտ

• Կոնֆլիկտների կառավարում

• Հարմարավետության գոտուց դեպի հաջողություն

Այս համադրությունը էքսկուրսիան դարձնում է ոչ միայն ճանաչողական, այլև ուսուցողական և մոտիվացնող փորձառություն։ 

Տևողությունը՝ 60-90 րոպե
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 25

 

Ինչո՞ւ մասնակցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության էքսկուրսիաներին.

  • Հրատարակչությունն ունի ավելի քան 30 տարվա փորձ, վստահելի գործընկեր է կրթության և մշակույթի ոլորտում:
  • Սովորողները ժամանակակից միջավայրում ականատես կլինեն գրքի ստեղծման իրական գործընթացներին:
  • Կմասնակցեն կրթական ծրագրերին՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան, զարգացնող և գործնական մոտեցումներով:
  • Երեխաներն ու պատանիները կստանան անմոռանալի փորձառություն և կհեռանան ոչ միայն տպավորված, այլև նոր գիտելիքներով զինված։

 

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ