• Մուտք
  • Գրանցվել
x
x

10 մեջբերում՝ Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» գրքից

2025-09-12

16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ գրքից:

  • Երջանիկ ավարտները կամ այնքան էլ երջանիկ չեն, կամ էլ դեռ ավարտ չեն:
  • Հասկանում եմ, որ ոչինչ հարատև չէ: Բայց ինչո՞ւ եմ բոլորին կարոտում:
  • Ապրել՝ նշանակում է կարոտել:
  • Սերը ողբերգություն կամ ձախողում չէ, այլ՝ պարգև:
  • Կյանքը պատմություն է, որ պատմում են քո մասին, և ոչ թե այն, ինչ ինքդ ես պատմում:
  • Շատ քիչ է պատահում, երբ գտնում ես մեկին, ով տեսնում է նույն աշխարհը, ինչ դու:
  • Միգուցե դու այն ես, ինչ չես կարող չլինել:
  • Ինչ-որ մեկին կորցնելուց հետո ես հասկանում, որ վաղ թե ուշ բոլորին կորցնելու ես:
  • Դու իրական ես, ոչ որովհետև մարմին ունես, այլ որովհետև մտածում ես:
  • Լինել խոցելի նշանակում է այնպես անել, որ մարդիկ քեզ օգտագործեն:

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու