• Մուտք
  • Գրանցվել
x
x

«Երեք ընկեր». 15 մեջբերում Ռեմարկի գրքից

2025-09-24

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: ​Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

____

  • Չէ որ հարկավոր է գիտենալ նաև պարտվել: Այլ կերպ՝ ապրել չի լինի:
  • Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի:
  • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում:
  • Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը:
  • Եթե պարը չլինի, ապա մարդ չի ուզենա ապրել:
  • Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը: Գիտությունը մարդուս դարձնում է ազատ, բայց դժբախտ:
  • Ցուրտը մարդու հոգին թախիծով է լցնում:
  • Հարկավոր է հնարավորին չափ ամուր բռնել կյանքից, որպեսզի թեկուզ մի փորքիկ պատառ պոկես, այսպես կոչված, երջանկությունից, որի համար ստիպված ես լինում վճարել կրկնապատիկ ու եռապատիկ: Երջանկությունն աշխարհում ամենաանորոշ ու ամենաթանկ բանն է:
  • Մելամաղձոտ ես դառնում, երբ մտորում ես կյանքի մասին: Իսկ ցինիկ՝ երբ տեսնում ես, թե մարդկանց մեծամասնությունը ինչպես է վարվում կյանքի հետ:
  • Ամենասարսափելին ժամանակն է: Այն ակնթարթը, որ մենք ապրում ենք, և որի տերը այնուամենայնիվ չենք դառնում: Փողը, ճիշտ է, երջանկություն չի բերում, բայց հանգստացնող կերպով է ներգործում մարդու վրա:
  • Եթե քսաներորդ դարի վրա չծիծաղես, ուրեմն պետք է ճակատիդ կրակես: Բայց նրա վրա երկար ծիծաղել էլ չի կարելի: Ավելի շուտ վշտից կոռնաս:
  • Ամեն ինչ հարկավոր է հավասարակշռել, ահա թե ինչումն է կյանքի ամբողջ գաղտնիքը:
  • Ապրելու համար իսկական իդեալիստը փողի է ձգտում: Փողը ազատություն է, իսկ ազատությունը՝ կյանք:
  • Ամեն բան հեշտ է, միայն հարկավոր չէ, որ ինքներս մեր կյանքը բարդացնենք:

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու