• Login
  • Registration
x
x

«Երեք ընկեր». 15 մեջբերում Ռեմարկի գրքից

2025-09-24

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթ ֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար:​Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

____

  • Չէ որ հարկավոր է գիտենալ նաև պարտվել: Այլ կերպ՝ ապրել չի լինի:
  • Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի:
  • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում:
  • Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը:
  • Եթե պարը չլինի, ապա մարդ չի ուզենա ապրել:
  • Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը: Գիտությունը մարդուս դարձնում է ազատ, բայց դժբախտ:
  • Ցուրտը մարդու հոգին թախիծով է լցնում:
  • Հարկավոր է հնարավորին չափ ամուր բռնել կյանքից, որպեսզի թեկուզ մի փորքիկ պատառ պոկես, այսպես կոչված, երջանկությունից, որի համար ստիպված ես լինում վճարել կրկնապատիկ ու եռապատիկ: Երջանկությունն աշխարհում ամենաանորոշ ու ամենաթանկ բանն է:
  • Մելամաղձոտ ես դառնում, երբ մտորում ես կյանքի մասին: Իսկ ցինիկ՝ երբ տեսնում ես, թե մարդկանց մեծամասնությունը ինչպես է վարվում կյանքի հետ:
  • Ամենասարսափելին ժամանակն է: Այն ակնթարթը, որ մենք ապրում ենք, և որի տերը այնուամենայնիվ չենք դառնում: Փողը, ճիշտ է, երջանկություն չի բերում, բայց հանգստացնող կերպով է ներգործում մարդու վրա:
  • Եթե քսաներորդ դարի վրա չծիծաղես, ուրեմն պետք է ճակատիդ կրակես: Բայց նրա վրա երկար ծիծաղել էլ չի կարելի: Ավելի շուտ վշտից կոռնաս:
  • Ամեն ինչ հարկավոր է հավասարակշռել, ահա թե ինչումն է կյանքի ամբողջ գաղտնիքը:
  • Ապրելու համար իսկական իդեալիստը փողի է ձգտում: Փողը ազատություն է, իսկ ազատությունը՝ կյանք:
  • Ամեն բան հեշտ է, միայն հարկավոր չէ, որ ինքներս մեր կյանքը բարդացնենք:

Cart

close Close

The cart is empty.

Total 0

Cart

Login

close Close
Not registered?

Registering in the system will give you the opportunity to order your favorite product and post announcements

Register a new account

Change password

close Close
Already registered?

Login to the system, place orders and post announcements

Already registered

Registration

close Close

Registration

Already registered?

Login to the system, place orders and post announcements

Already registered

  • OUR BOOKS

  • Menu