






Հեքիաթներ Քրիստ Քեռուց {1}
900 AMD
- Կոդ1319
հանրաճանաչ հեքիաթասաց Քրիստ Քեռին ձեր բոլորի թանկագին ուշադրությանն է ներկայացնում իր նորագույն հեքիաթների առաջին ժողովածուն: Էս գրքում դուք կհանդիպեք լրիվ նոր հերոսների, որոնցից են՝ Արջուկ Ջուկը, Կոկորդիլոս Կոկոն, Բու Սեդրակը, Վիշապ Փաֆն ու Արքայադուստր Միլլին, Ոզնի Փշկոն ու Դարբին Բարմալը, Ցեց Վիգենը, ՏանՁմերուկը և շատ ու շատ այլ, հետաքրքիր, անսովոր կերպարներ:
Համոզված ենք, որ երեխաների ու մեծահասակների իսկական բարեկամ Քրիստ Քեռու նոր հեքիաթներն անտարբեր չեն թողնի մեր սիրելի ընթերցողին, մանավանդ որ «Էդիթ Պրինտը» պատրաստում է տպագրության հեղինակի հաջորդ մանկական ժողովածուն նույնպես:
Հաճելի դիտում ձեզ և ուրախ ու բովանդակալից ժամանց, Հոպլա:
Քրիստ Քեռին արդեն տասնամյակներ է, ինչ ստեղծագործում է երեխաների համար: Նա հեղինակել է բազմաթիվ մանկական հեռուստահաղորդումներ, որոնցից են՝ «Տուն Տունիկ»-ն ու «Հոպլա Շոու»-ն, «Մուլտի-Պուլտի Այբուբեն» և «Ի՞նչ դառնամ, երբ մեծանամ» երաժշտական անիմացիոն շարքերը, «Ֆելոն ու Խելառների Գնացքը» «Մոխը, Դմբլդոխն ու Քրիստ Քեռու հեքիաթները» ֆանտաստիկ վիպակերը, ինչպես նաև գրել է մանկական օպերա Պստիկների ու Մեծիկների համար, որը կոչվում է «ՄուկՕպերա»:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-40-119-5 |
| Էջեր: | 80 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2025 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Քրիստ Մանարյան |
| Խմբագիր: | Գալյա Հովհաննիսյան |
| Նկարազարդող: | Արաբո Սարգսյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 180 գրամ |