





Python: Ծրագրավորում 0-ից
4500 AMD
- Կոդ1269
Գիրքը ծրագրավորման հիմունքները Python լեզվի միջոցով սովորեցնելու ուղեցույց է՝ նախատեսված աշակերտների, ուսանողների, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն` առանց հավելյալ օժանդակության։
Կսովորեք ծրագրավորման ամենապարզ հասկացությունները, կսովորեք մտածել ինչպես ծրագրավորող՝ ինչպես մոտենալ հարցին և ինչպես լուծել խնդիրներ։ Կծանոթանաք տարբեր տիպի տվյալների, թե ինչպես են դրանք աշխատում և ինչպես են կապվում ֆունկցիաների (գործառույթների) հետ։
Կգրեք ձեր առաջին ծրագիրը, որից հետո կծանոթանաք Python-ի ստանդարտ գրադարանին, հիմնական սկզբունքներին, դասերին, օբյեկտներին, ժառանգականության գաղափարին։
Առաջադրանքների համար գիրքը չի առաջարկում լուծումներ, քանի որ չկա լուծման միակ ճիշտ տարբերակ։ Ցանկացած խնդիր, անկախ բարդությունից, կարող է ունենալ բազմաթիվ լուծումներ։ Դուք պետք է գրեք կոդեր, փորձարկեք դրանք և ձախողվեք։ Այո՛, ձախողվե՛ք և սովորե՛ք ձեր իսկ ձախողումներից։
Կարո Հակոբյանը ծնվել է 1952 թ. Իրանում։ Ավարտել է Թեհրանի պետական համալսարանի մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների բաժինը։ Ուսումը նույն ուղղությամբ շարունակել է Ուփսալայի համալսարանում։ Ավելի քան 25 տարի շվեդական կրթական համակարգում դասավանդել և աշխատել է որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ։
Նրա հեղինակությամբ 2024 թ.-ին լույս է տեսել "JAVA" ծրագրավորման հիմունքների ձեռնարկը՝ բազմածավալ և ամփոփ տարբերակներով։
Հատկանիշներ | |
---|---|
ISBN: | 978-9939-40-027-3 |
Էջեր: | 318 |
Տպագրություն: | Գունավոր |
Հրատարակության տարեթիվ: | 2025 |
Շապիկ: | Փափուկ կազմ |
Հեղինակ: | Կարո Հակոբյան |
Չափսեր: | 16․5 x 24 սմ |
Լեզու: | Հայերեն |
Քաշ: | 490 Գրամ |