x

Հայ ժողովրդական հեքիաթներ: հատոր 1

6900 AMD

  • Կոդ1258
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում

«Հայ ժողովրդական հեքիաթներ» ինքնօրինակ այս հատորում ընդգրկված երեսուներեք զարմանահրաշ պատումներն ու գունեղ նկարազարդումները մեզ տանում են հայկական խորունկ հեքիաթային աշխարհ, որտեղ բացահայտվում է Հազարան բլբուլը բերելու գաղտնիքը, որի երգի միջոցով չորացած թագավորական այգին պետք է կրկին կանաչի և ծաղկի: Գրքից իմանում ենք, թե ինչ հնարով են Արմեն ու Զարմեն երկվորյակները պայքարելու ջադու պառավի և դերվիշ բաբայի դեմ, յոթ բերդերից ո՞ր մեկում է թագավորի աղջիկը գտնելու իր կախարդված ամուսնուն, ինչպե՞ս է տասներկուամյա Գոհարը հայտնվել հեռավոր անտառում, որտեղ կենում էր մարդագելը: Կհասնի՞ Ալեքսանը Հուրի-փերիի ապարանքը՝ մի վայր, որտեղից չեն վերադառնում: Ո՞վ է թագավորությունում հայտնված առեղծվածային խոզարածը…


Գրքի հերոսների հետ մե՛նք էլ ճանապարհորդենք ամենատարբեր աշխարհներով՝ միասնաբար հաղթահարելով բազմաթիվ փորձություններ: 

Եվ երկնքից երեք խնձոր կընկնի, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ ականջ դնողին:


Ժողովածուն ներառում է 19-21-րդ դարերի ընթացքում հավաքված անգին հեքիաթներ՝ գրական հայերենով, բայց պահպանված ժողովրդական հմայքով։ Ընտրվել են ինչպես հայտնի, այնպես էլ մոռացված արժեքավոր պատմություններ Մեծ Հայքի բոլոր նահանգներից։


Սրանք թաքնված գանձեր են, որոնք խոսում են մեր նախնիների մտածողության, հումորի ու իմաստության մասին։

Հեքիաթներ, որոնք հմայում են թե՛ երեխաներին, թե՛ մեծերին՝ ժամանակակից ընթերցողի համար ևս մնալով արդիական և ուսանելի։


Հատկանիշներ
ISBN:

978-9939-972-86-2

Էջեր:

236

Տպագրություն:

Գունավոր

Հրատարակության տարեթիվ:

2024

Շապիկ:

Կոշտ կազմ

Կազմող:

Նազելի Կարապետյան

Նկարազարդող:

Լուսինե Պողոսյան

Չափսեր:

21 x 27 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

940 Գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • Մենյու

  • Կատեգորիաներ