

101 բիզնես գաղտնիքներ
9900 AMD
- Կոդ1254
Կարդացե՛ք «101 բիզնես գաղտնիքները», դասվե՛ք հաջողակների շարքին
Նորագույն մարքեթինգային գործիքները, մոտիվացիոն պատմությունները, ինչպես նաև հաջողակ գործարարների փորձն ու ռազմավարությունը՝ մեկ գրքում՝ «101 բիզնես գաղտնիքներ»։
Տարիներ առաջ Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը Հայաստանում աննախադեպ հաջողություն ունեցավ՝ խթանելով բիզնես գրքերի հանդեպ հետաքրքրության կտրուկ աճը։
Հինգ տարի անց հեղինակը հասարակության դատին հանձնեց իր նոր՝ էլ ավելի հագեցած գիրքը՝ «101 բիզնես գաղտնիքները», որտեղ ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն պատմություններ, ինչպես նաև տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքն ու գործունեությունը, նրանց որոշումների ու քայլերի վերլուծությունը։ Գիրքն անդրադառնում է նաև հեղինակի անցած ուղուն՝ պատմելով, թե ինչպես է նա դարձել բեսթսելերի հեղինակ։
Հատկանիշներ | |
---|---|
ISBN: | 978-9939-9243-5-9 |
Էջեր: | 880 |
Տպագրություն: | Սև-սպիտակ |
Հրատարակության տարեթիվ: | 2021 |
Շապիկ: | Կոշտ կազմ |
Հեղինակ: | Վահագն Դիլբարյան |
Լեզու: | Հայերեն |
Չափսեր: | 16․5 x 24 սմ |
Քաշ: | 1440 Գրամ |