

Ժորժ Սիմենոն / Կոմիսար Մեգրե / Մեգրեի արձակուրդը
3300 AMD
- Կոդ1252
Նույնիսկ ծովափին հանգստանալիս Մեգրեն, միևնույն է, շարունակում է ոստիկան լինել, որի աչքից չեն վրիպում անգամ ամենաչնչին մանրուքները։ Թվում է, թե պետք է հանգստանալ, գինի խմել, երկար քնել, փողոցներում թափառել, բայց... Մի պատահական հայացք, խառնամիտ երկտող, հպանցիկ մի բառ... և ամեն ինչ տակնուվրա է լինում։
Մեգրեի արձակուրդն առաջին իսկ օրից խաթարվում է կնոջ հիվանդությամբ, և պարզվում է, որ դա ոչ թե սովորական թունավորում է, այլ կույրաղիքի բորբոքում։ Տեղի հիվանդանոցում անսովոր մթնոլորտ է. միանձնուհիները ծառայում են որպես գթության քույրեր, և ամեն ինչ կարծես թե հիանալի է. «սիրելի հիվանդները» ապաքինվում են, բայց, ցավոք, ոչ բոլորը։
Միանձնուհի բուժքույրը գրություն է խցկում Մեգրեի գրպանը, որում գրված էր. «Ի սեր Աստծո, գթացե՛ք, պահանջե՛ք հանդիպել 15-րդ սենյակի հիվանդի հետ»։ Սակայն հաջորդ օրը Էլեն Գոդրոն՝ 15-րդ սենյակի երիտասարդ աղջիկը, մահանում է գանգի կոտրվածքից։ Այս մահը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, և ամեն ինչ կմնար գաղտնիության քողի տակ, եթե չլիներ Մեգրեի համառությունը...
Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:
Հատկանիշներ | |
---|---|
ISBN: | 978-9939-40-037-2 |
Էջեր: | 184 |
Տպագրություն: | Սև-սպիտակ |
Հրատարակության տարեթիվ: | 2025 |
Շապիկ: | Փափուկ կազմ |
Հեղինակ: | Ժորժ Սիմենոն |
Թարգմանիչ: | Նվարդ Վարդանյան |
Լեզու: | Հայերեն |
Չափսեր: | 14.5 x 20 սմ |
Դիզայնը: | Արաբո Սարգսյան |
Քաշ: | 230 Գրամ |