

Ժորժ Սիմենոն / Կոմիսար Մեգրե / Մեգրեի համբերությունը
3300 AMD
- Կոդ1251
Այս գործը բացահայտելու համար Մեգրեից պահանջվեց ավելի քան քսան տարի:
Նա գաղափար անգամ չունի, թե որտեղից է սկսելու հետաքննությունը, չունի գործողությունների նախապես մտածված ծրագիր: Եթե անգամ ունենար, ժամեր անց ստիպված էր լինելու փոխել այն: Հետաքննության յուրաքանչյուր փուլում նա մասնակցում է քաղաքի ակտիվ կյանքին. չի կարող նստել աշխատասենյակում և առանց մարդկային շփման կամ առօրյա անցուդարձին հետևելու՝ եզրահանգումներ անել:
Մարդիկ սովորություն ունեն նրան իր մեթոդների վերաբերյալ հարցեր ուղղելու: Ոմանք նույնիսկ պնդում են, թե կարողանում են դրանք վերլուծել, իսկ Մեգրեն նրանց նայում էր ծաղրական զարմանքով, չէ՞ որ այդ մարդիկ «ավելին գիտեն», քան ինքը, որ շատ հաճախ հանպատրաստից է ենթադրություններ անում՝ վստահելով իր բնազդին:
Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում:
Հատկանիշներ | |
---|---|
ISBN: | 978-9939-40-039-6 |
Էջեր: | 160 |
Տպագրություն: | Սև-սպիտակ |
Հրատարակության տարեթիվ: | 2025 |
Շապիկ: | Փափուկ կազմ |
Հեղինակ: | Ժորժ Սիմենոն |
Թարգմանիչ: | Ալինա Սանամյանը |
Լեզու: | Հայերեն |
Չափսեր: | 14.5 x 20 սմ |
Դիզայնը: | Արաբո Սարգսյան |
Քաշ: | 210 Գրամ |