• Մուտք
  • Գրանցվել
x
x

Երկրաչափություն 7 / Դասագիրք

3300 AMD

  • Կոդ1090
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
Երկրաչափության 7-րդ դասարանի սույն դասագիրքը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:


Սիրելի յոթերորդ դասարանցիներ,


Դուք սկսում եք ուսումնասիրել մի նոր, գեղեցիկ ու հետաքրքիր առարկա՝ երկրաչափություն:


Երկրաչափությունը ամենահին գիտություններից է: Առաջին երկրաչափական գիտելիքները մարդիկ ձեռք են բերել վաղ հնադարում: Մարդկանց պետք էր որոշել հողակտորների մակերեսները, տարբեր անոթների, ամանների տարողությունները, կառուցել ջրանցքներ ու ճանապարհներ, կամուրջներ ու շենքեր: Դեռևս չորս հազար տարի առաջ Եգիպտոսում ու Բաբելոնում կարողանում էին այդ բոլորն անել:


Երկրաչափությունը լայնորեն կիրառվում է ճարտարագիտության, արտադրության, ճարտարապետության մեջ, համակարգչային գրաֆիկայում և շատ այլ բնագավառներում:


Եթե նույնիսկ ձեր ապագա մասնագիտություններում երկրաչափական գիտելիքներ չեն կիրառվելու, միևնույն է, ձեզ նույնպես երկրաչափություն սովորելը պետք է: Պետք է, քանի որ երկրաչափության մեջ լայնորեն կիրառվող ապացուցման եղանակը սովորեցնում է մարդուն հիմնավորել իր եզրահանգումները և սեփական խոսքը համոզիչ դարձնել:


Մաթեմատիկայի նախորդ տարիների դասընթացներում դուք ծանոթացել եք բազմաթիվ երկրաչափական պատկերների հետ: Դրանց մի մասը հարթ պատկեր է, ինչպես, օրինակ, կետը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, եռանկյունը, շրջանագիծը, շրջանը և այլն: Մյուսները տարածական պատկերներ են, ինչպես, օրինակ ուղղանկյունանիստը, գունդը, գլանը, բուրգը և այլն:7-9 դասարաններում կուսումնասիրեք հարթաչափություն: Այդ ընթացքում կսովորեք մի շարք սահմանումներ ու պնդումներ, կլուծեք բազմաթիվ խնդիրներ:Հույս ունենք, որ երկրաչափություն ուսումնասիրելը հաճելի ու հետաքրքիր կլինի: Այդ գործում ձեզ կօգնեն դասագիրքը և, իհարկե, ուսուցիչը:


Գրքի հեղինակ՝ Գագիկ Աղեկյան

Հատկանիշներ
ISBN:

978-9939-75-989-0

Էջեր:

176

Տպագրություն:

Գունավոր

Հրատարակության տարեթիվ:

2023

Շապիկ:

Փափուկ կազմ

Հեղինակ:

Գագիկ Աղեկյան

Չափսեր:

16.5 x 24 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

300 գրամ

Կատեգորիաներ:Կրթական, Միջին դպրոց
×

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու