• Մուտք
  • Գրանցվել
x
x

«Սփյուռք» մատենաշար / Շաւարշ Միսաքեան / Սեւ ու ճերմակը ճամբուս վրայ

4200 AMD

  • Կոդ1340
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
Սույն հատորում ընդգրկված են Փարիզի «Յառաջ» օրաթերթի հիմնադիր խմբագիր, մեծանուն հրապարակագիր Շավարշ Միսաքյանի /Սեբաստիայի նահանգ, գյուղ Զիմառա, 1884-1957, Փարիզ/ գրական, հրապարակագրական խոհերը, խմբագրականները, մտածումները ոչ միայն «Յառաջ»ի խմբագրությունը ստանձնած տարիների, /1925-1957/, այլ նաև նախաեղեռնյա հրապարագրությունից:


Անպատկերելի է սփյուռքյան հրապարակագրությունն առանց Շավարշ Միսաքյանի շուրջ կեսդարյա արգասավոր, հայապահպանությանը հույժ նպաստաբեր, իմաստալից գործունեության: Որքան անպատկերելի, նույնքան անիմանալի՝ հայաստանյան ընթերցողական,- և ոչ միայն,- շրջանակների համար:


Եթէ Արարատը լեզու ունենար, պիտի պոռար... թե նոյնիսկ իբրեւ ամեհի ժայռ, իբրեւ դաժան քարակոյտ, ինք մաս կը կազմէ հայ ժողովուրդի գոյութեան. կանգուն կը մնայ անոր հետ եւ կ’ապրի անոր համար:


Ան պիտի բացատրէր ... կարմիր ըլլան թէ ճերմակ, թէ ե՛ւ խորհուրդ է ե՛ւ հողամաս, քանի որ իր յաղթ եւ յաւիտենական մարմնով, իր կեցուածքովն իսկ փարոսի դեր կը կատարէ այս ժողովուրդին համար, կը գօտեպնդէ եւ կ’առաջնորդէ, կ’ոգեւորէ ու կը կարծրացնէ զայն: Ու մանաւանդ, կը սահմանէ անոր հայրենիքին, տարածութեան շրջագիծը:


Արդարեւ, այս ժողովուրդին հայրենիքը ոչ թե կը յանգի մինչեւ Արարատի ինչպես այժմ, իբրեւ խարիսխ ունենալով երկու Մասիսները, կը ծաւալի եւ կը հասնի մինչեւ հոն, ուր կ’երկարաձգուի իր ամեհի եւ անմատչելի կերպարանքը...


Շ. Միսաքեան

«Եթե Արարատը լեզու ունենար»

Հատկանիշներ
ISBN:

978-9939-40-118-8

Էջեր:

584

Տպագրություն:

Սև-սպիտակ

Հրատարակության տարեթիվ:

2026

Շապիկ:

Փափուկ կազմ

Հեղինակ:

Շավարշ Միսաքյան

Խմբագիր:

Արթուր Անդրանիկեան

Չափսեր:

13.5 x 20 սմ

Լեզու:

Արևմտահայերեն

Քաշ:

600 գրամ

×

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու