

Պատանի բնագետի հանրագիտարան
- Կոդ1153
Նկարագրություն
Պատանի բնագետի հանրագիտարանը բաղկացած է երկու բաժնից՝ ընդհանուր հասկացություններ և անձնանուններ։
Առաջին բաժնում ընդգրկված են աշխարհագրության, աստղագիտության, կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի բնագավառների եզրույթներ` իրենց անգլերեն և ռուսերեն տարբերակներով, երկրորդում՝ հիշյալ ոլորտների խոշորագույն գիտնականների հակիրճ կենսագրությունները:
Հանրագիտարանում հնարավորինս ավելացված են Հայաստանին ու հայերին վերաբերող նյութը և մի քանի խորհրդանշական հասկացություններ՝ Արարատ լեռ, Մեծամորի պատմամշակութային արգելոց-թանգարան, ծիրան, սոսի, որոնք կարևոր են երեխաների հայրենաճանաչության, հարազատ բնաշխարհի իմացության, նրանց մեջ հայրենասիրության զարգացման իմաստով։
Հատկանիշներ
ISBN: 978-9939-972-35-0
Էջեր: 216
Լեզու: Հայերեն
Տպագրություն: Գունավոր
Հրատարակության ամսաթիվ: 2024
Շապիկ: Կոշտ
Հեղինակ: Է. Ղազարյան, Գ. Դանագուլյան, Ա. Թռչունյան, Ս. Մաիլյան, Գ. Մելիքյան
Չափսեր: 31 × 30 սմ
Քաշ: 940 գրամ