

Հայտնի հեքիաթագիրներ / Ալեքսանդր Գրին / Ալ Առագաստներ
- Կոդ1161
Նկարագրություն
«Ալ առագաստները» ռուս գրող, արձակագիր, բանաստեղծ, նեոռոմանտիկական դպրոցի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինի հեքիաթային վիպակն է:
Սա պատմություն է մի աղջնակի մասին, որը կորցրել է մորը, երբ ընդամենը հինգ ամսական էր, և ապրում է իր հոր՝ թոշակի անցած նավաստու հետ։ Հայրիկը խաղալիքներ է պատրաստում ապրուստի միջոց վաստակելու համար։
Բայց մի գեղեցիկ օր կատարվում է աղջկա երազանքը, որի մասին մի անգամ հերոսուհուն անտառում խոստացել էր անծանոթ գուշակը…
Պատմություն հրաշքների հանդեպ անսասան հավատի և վսեմ երազանքի մասին։
«Ալ առագաստները» ունեցել է բազմաթիվ էկրանավորումներ, պատմության հիման վրա բեմադրվել են թատերական ներկայացումներ, բալետ, ռոք օպերա և մյուզիքլներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան տասնչորս լեզուներով. հայերեն այն ներկայացվում է առաջին անգամ:
Հատկանիշներ
ISBN: 978-9939-972-31-2
Էջեր: 112
Լեզու: Հայերեն
Տպագրություն: Գունավոր
Հրատարակության ամսաթիվ: 2024
Շապիկ: Փափուկ
Հեղինակ: Ալեքսանդր Գրին
Թարգմանիչ: Սուսաննա Մկրտչյան
Նկարազարդումը: Լիլիթ Մանարյան
Չափսեր: 16.5 × 24 սմ
Քաշ: 200 գրամ