Որոնում
Որոնման արդյունքներ
«Առաքյալը» վիպակում Մուրացանը պատկերում է երեք տարբեր աշխարհների՝ իր ժամանակի ուսանողական միջավայրի, հայ գյուղի տխուր իրականության և թիֆլիսյան ճոխ կյանքի հակադրությունը: Այդ աշխարհներից ամեն մեկը յուրովի է ազդում ստեղծագործության հերոսի՝ Կամսարյանի վրա՝ բացահայտելով նրա հոգևոր սնանկությունն ու տոկունության բացակայությունը՝ հակառակ իր ստացած կրթությանը: Զուգահեռաբար վիպակը ներկայացնում է նաև տարբեր սոցիալական խավերի հոգեբանությունն ու հայացքները:..
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել է կենցաղային, սոցիալական, հոգեբանական և քաղաքական դրամաներ: «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն կերտել է մի գեղեցիկ կերպար՝ պատանի Լևոնի կերպարը և ցույց է տվել, թե ինչ ողբերգություն է ապրում գեղեցիկի տարերքով շնչող պատանին:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը: «Քաոս» վեպը Շիրվանզադեն գրել է «մի գերդաստանի ընտանեկան խռովության տպավորության տակ», ինչպես ինքն է ասել տարիներ անց: Նա մեծ հոգեբանի պես քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, սոցիալական հիմքերը: Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի լավագույն նմուշներից է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Ակսել Բակունցը հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Բակունցի ակնարկներում ու պատմվածքներում պատկերված են նրա հայրենի եզերքն ու մարդիկ: Նրա ստեղծագործությունների վրա… անհատական կնիք է դրված. այնքան թարմ են և ինքնուրույն…
Ակսել Բակունցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Ավետիք Իսահակյանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգությունը ազգային հարստություններից է: Մեծ գրողի քնարական ստեղծագործությունները շատ հուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ ժողովրդական ու հեղինակային երգեր: Իսահակյանը բազմաժանր գրող է: Նրա երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականության գանձարանում:
Ավետիք Իսահակյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Գաբրիել Սունդուկյանը հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից է: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է, հայկական թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի: «Խաթաբալա»կատակերգության մեջ ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, որտեղ ամեն ինչ ապրանք է, այդ թվում` մարդը, ցույց է տվել փողի թագավորությունը, համատարած կեղծիքն ու խաբեությունը: Գրել է թիֆլիսահայ բարբառով:
Գաբրիել Սունդուկյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Գրիգոր Զոհրապը բազմաժանր գրող է: Գրել է վեպեր, նորավեպեր, արձակ և չափածո բանաստեղծություններ: Ստեղծագործության մեջ հատկապես առանձնանում է նորավեպը: Նրա երկերը թարգմանվել են 26 լեզվով: Զոհրապը նաև փաստաբան էր, իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս:
Գրիգոր Զոհրապի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Դանիել Վարուժանն արևմտահայ քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից է: Դ. Վարուժանի ստեղծագործությունը հայ դասական քնարերգության բարձրագույն արժեքներից է և ունի համամարդկային նշանակություն:
Դանիել Վարուժանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վերհանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով նա կարողանում է ներկայացնել մարդկային փոխհարաբերությունները` լավ ու վատ դրսևորումներով, ինչպես նաև արտահայտում է իր հումանիստական սկզբունքները: Դեմիրճյանը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, սակայն ավելի ճանաչված է արձակ գործերով և դրամատուրգիայով:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Եղիշե Չարենցը հայ բազմադարան գրականության մեծագույն գագաթներից է: Երգել է Հայաստանի ու հայ ժողովրդի ստեղծագործ ուժը, փառապանծ անցյալը, պատմության ողբերգական դրվագները, պայծառ ապագան:
Եղիշե Չարենցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»: Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։
Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծական վեպը լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ հիմնականում պայմանավորված է նրա դրամատուրգիայով: Նրա գործերում արծարծված են անհատի ու հասարակության փոխհարաբերության, եսի ու անձնազոհության, զգացմունքների ու ազատության տենչանքի, հարափոփոխ ապրումների ու տրամադրությունների խնդիրներ:
Լևոն Շանթի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց:
«Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Այն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ: «Վերք Հայաստանի» վեպը աշխարհաբար լեզվով առաջին ստեղծագործությունն է: Գրված է 19-րդ դարի հասարակության բոլոր խավերի համար հասկանալի ու մատչելի լեզվով, որն էլ ավելի է բարձրացնում վեպի արժեքն ու գնահատանքը:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Հակոբ Պարոնյանը հայ երգիծական գրականության ականավոր ներկայացուցիչներից է և համարվում է երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը:
Հակոբ Պարոնյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները հայ գրականության մնայուն էջերից են: Նրա պոեմները, լեգենդներն ու բալլադները հարստացրել են համաշխարհային գրականության գանձարանը, իսկ անմահ քառյակները համամարդկային արժեք ունեն: Քնարերգության մեջ արտահայտել է անհուն հայրենասիրություն և լավատեսություն՝ հնադարյան ու նոր Հայաստան աշխարհի ապագայի նկատմամբ:
Հովհաննես Թումանյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում հայ գրող, հրապարակախոս Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների ժողովածուն: Ժողովածուի մեջ զետեղված են «Մայրենի լեզու» շարքի գործերը, «Նահապետ» վիպակը և այլ վիպակներ ու պատմվածքներ: Այս ստեղծագործություններում Քոչարը վերլուծում է իր ժողովրդի կյանքի ծանր պատմությունը, ողբերգությունների, կորուստների տառապանքն ու վերագտնումների լուռ ուրախությունը: Հրաչյա Քոչարի հոգեպարար ստեղծագործությունների հիման վրանկարահանվել են հայ կինոյի լավագույն ֆիլմերից «Հյուսիսային ծիածան», «Նահապետ», «Կարոտ» կինոնկարները:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Ղազարոս Աղայանը համարվում է ինքնակենսագրական վեպի ժանրի հեղինակը հայ գրականության մեջ: Գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ: Նա նաև նշանավոր մանկավարժ է, հրապարակախոս և գրական-հասարակական գործիչ:
Ղազարոս Աղայանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուն: Դրանում տեղ են գտել բանաստեղծի «Բաբախումներ», «Ծիածան», «Նոր տաղեր» շարքի և այլ քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև «Ինքնադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» գրական-քննադատական հոդվածը: Մեծարենցի հերոսը մեծ մարդասեր է, լի է բնության ու կյանքի կարոտով, նա երազում է արդարության ու ներդաշնակ աշխարհի մասին: Մեծարենցը գովերգում և աստվածացնում է բնությունը: Նա բնության պատկերների խորունկ յուրացման միջոցով հիանալիորեն մեկնաբանում է մարդու և բնության փոխհարաբերությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
Գրող, հրապարակախոս, գրաքննադատ, լուսավորիչ Միքայել Նալբանդյանը հայ իրապաշտական արձակի հիմնադիրներից է: Նրա ստեղծագործությունները մեծապես ազդել են հասարակական մտքի և ազգային գաղափարախոսության ձևավորման վրա:
Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը հրապարակախոսությունն է:
Մ. Նալբանդյանի քնարերգությանը բնորոշ են փիլիսոփայական խոհն ու քնարական մտորումները: Նա սերունդների հիշողության մեջ մնացել է որպես ազատության մարտիկ, որի համար էլ նահատակվել է:
Միքայել Նալբանդյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:..