Menu
Your Cart

Էքսկուրսիաներ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակում է ավանդույթ դարձած էքսկուրսիաները և սիրով հրավիրում է բոլորին անց կացնելու գրքաշատ և գրառատ օր: Էքսկուրսիաների փաթեթները ստորև: Գրանցվելու համար զանգահարեք +374 99 52 08 48, +374 10 52 08 48:

Բոլոր փաթեթները ներառում են.

Նախապատրաստական զրույց, ծանոթացում գրի ստեղծման պատմությանը: Պատմում ենք՝ նախքան թղթի ստեղծումը ինչ նյութերի վրա են գրել, ներկայացնում ենք թղթերի տեսակները և այլն: Էքսկուրսիան սկսում ենք տպարանից՝ ցուցադրելով երկու մեծ տպագրական մեքենա՝ նախատեսված գունավոր և սևուսպիտակ տպագրության համար: Այնուհետև կազմատանը ներկայացնում ենք ծալքը, էջերի դասավորումը ըստ հերթականության, կարելը, ամրակներով ամրացումը, կազմերի պատրաստումը, սոսնձելը, կտրելը և այլն: Էքսկուրսիան ամփոփում ենք հարցերով, և երեխաները կիսվում են իրենց տպավորություններով:

Փաթեթ «Խաղերի աշխարհում»

Տևողությունը՝ 1-1.5 ժամ
Ձևաչափը՝ առկա
Արժեքը՝ 15.000 ՀՀ դրամ
Մասնակիցները՝ առավելագույնը 20 հոգի

Ներառում է «Սոցիալական փաթեթը»

Նկարագրություն: Այս ծրագրի շրջանակում մասնակիցներին առաջարկում ենք տրամաբանական, ուսուցանող և զարգացնող խաղերի մի ամբողջ փաթեթ: Օգտագործելով մեր հրատարակչության «Կրթադիտակ» մանկապատանեկան հարթակի՝ հիշողության զարգացմանը, տրամաբանության ամրապնդմանը, վերլուծական մտացողության ձևավորմանը նպաստող տասնյակ խաղերը՝ մեր թիմն ուրախ և միաժամանակ օգտակար ժամանց է ապահովում ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ուղեկցող ծնողների համար: Հարթակում առկա են նաև բառապաշարը հարստացնող, տեսողական հիշողությունը զարգացնող խաղեր, որոնք նույնպես կիրառվում են էքսկուրսիայի ընթացքում: Գործածվում են դիդակտիկ նյութեր և անցկացվում նաև գործնական խաղեր՝ ի հակակշիռ համակարգչային խաղերի:

Նվերներ, զեղչեր: Էքսկուրսիայի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա «Կրթադիտակին» մեկ ամիս անվճար անդամակցելու նվեր-քարտ: Ինչպես նաև հնարավորություն՝ գնելու «Էդիթ Պրինտի» ողջ տեսականին 20 % զեղչով և հարստացնելու իր դպրոցի գրադարանը ևս մեկ նվեր-գրքով:

Փաթեթ «Կարդում, պատմում, հնարում և վերլուծում ենք»

Տևողությունը՝ 1-1.5 ժամ
Ձևաչափը՝ առկա
Արժեքը՝ 15.000 ՀՀ դրամ
Մասնակիցները՝ առավելագույնը 20 հոգի

Ներառում է «Սոցիալական փաթեթը»

Նկարագրություն: Այս ծրագիրը ներառում է հեքիաթների, բանաստեղծությունների, պատմվածքների ընթերցում և դրա հիման վրա՝ որոշակի բանավոր աշխատանք: Ստեղծագործությունը լսելուց հետո երեխաները պետք է վերապատմեն կարևոր դրվագները, առաջարկեն նկարագրված իրադարձությունների այլ լուծումներ, «խաղան» սյուժեի հետ՝ փոփոխելով այն և փորձելով ինքնուրույն հիմնավորել, բացատրել այդ փոփոխությունը: Այս խաղ-քննարկումը նպաստում է մասնակիցների վերլուծական և ստեղծագործական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, օգնում տարանջատել կարևորը՝ ոչ հիմնականից, սովորեցնում հասկանալ փոխաբերությունները, խորհրդանիշները և այլն: Քննարկումը նաև դաստիարակչական բնույթ ունի, քանի որ խոսվում է հերոսների հատկանիշների մասին, գնահատվում նրանց արարքները:

Նվերներ, զեղչեր: Էքսկուրսիայի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա «Կրթադիտակին» մեկ ամիս անվճար անդամակցելու նվեր-քարտ: Ինչպես նաև հնարավորություն՝ գնելու «Էդիթ Պրինտի» ողջ տեսականին 20 % զեղչով և հարստացնելու իր դպրոցի գրադարանը ևս մեկ նվեր-գրքով:

Փաթեթ «Ամեն ինչ գույների մասին»

Տևողությունը՝ 1-1.5 ժամ
Ձևաչափը՝ առկա
Արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ
Մասնակիցները՝ առավելագույնը 20 հոգի

Ներառում է «Սոցիալական փաթեթը»

Նկարագրություն: Այս ծրագրով գույների հարուստ աշխարհին երեխաները ծանոթանում են գործնական աշխատանքների միջոցով: Մասնագետը ցուցադրում է, թե որ հիմանական գույների խառնուրդից ինչ նոր գույներ են ստացվում: Խոսվում է նաև մարդու աչքի ընկալման սահմանների, ինչպես նաև ժամանակակից սարքավորումների՝ հեռախոսների տեսախցիկների, լուսանկարչական սարքերի հնարավորությունների մասին: Մասնակիցները հստակ պատկերացում են ստանում գույների, գունային գամմաների և դրանց գրագետ կիրառման մասին: Անվտանգ քիմական նյութերի գործածությունը, լաբորատոր առարկաների հետ առնչվելը մեծ հետաքրքրություն է ներկայացնում երեխաների համար և ապահովում տեսական գիտելիքների ամրապնդումը: Այս ծրագրի շնորհիվ հղկվում է մասնակիցների ճաշակը, գույներն ու երանգները ճիշտ համադրելու հմտությունը:

Նվերներ, զեղչեր: Էքսկուրսիայի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա «Կրթադիտակին» մեկ ամիս անվճար անդամակցելու նվեր-քարտ: Ինչպես նաև հնարավորություն՝ գնելու «Էդիթ Պրինտի» ողջ տեսականին 20 % զեղչով և հարստացնելու իր դպրոցի գրադարանը ևս մեկ նվեր-գրքով:

Փաթեթ «Աշխարհի մեծագույն մանկագիրը»

Տևողությունը՝ 1-1.5 ժամ
Ձևաչափը՝ առկա
Արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ
Մասնակիցները՝ առավելագույնը 20 հոգի

Ներառում է «Սոցիալական փաթեթը»

Նկարագրություն: Այս ծրագիրը յուրաքանչյուր անգամ նվիրվում է որևէ նշանավոր մանկագրի՝ հայ կամ արտասահմանյան: Օրինակ՝ ընթերցվում կամ պատմվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու մանկական բանաստեղծությունները, հիշատակվում նրա ստեղծած ուսոցողական խաղերը՝ «Հայոց գետերը», «Հայկական առածների լոտո», «Աստղերի խաղը» և այլն: Պատմվում է գրողի մանկության մասին, մի խոսքով՝ ներկայացվում այն ամենը, ինչն առնչություն ունի երեխաների աշխարհի հետ և կարող է նպաստել նրանց բարոյահոգեբանական դաստիարակությանը, մղել ծնողասիրության, ընկերասիրության և այդ կեպ նաև՝ հայրենիքի հանդեպ սիրո: Երեխաներին նաև հանձնարարվում է ինքնուրույն նկարել տվյալ հերոսին կամ գունավորել պատկերը, ներկել տիկնիկ-հերոսին կամ այլ առարկա, թղթով գեղեցիկ իրեր պատրաստել և այլն, և այլն:

Նվերներ, զեղչեր: Էքսկուրսիայի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա «Կրթադիտակին» մեկ ամիս անվճար անդամակցելու նվեր-քարտ: Ինչպես նաև հնարավորություն՝ գնելու «Էդիթ Պրինտի» ողջ տեսականին 20 % զեղչով և հարստացնելու իր դպրոցի գրադարանը ևս մեկ նվեր-գրքով: