Գիտնական, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանն ու գրող, հրապարակախոս Ռուսլան Սաղաբալյանը ռուսերենով կազմել են հայ ֆանտաստիկ գրականության ներկայացուցիչների լավագույն ստեղծագործությունների այս ծավալուն հավաքածուն՝ «Ներսես Մաժանը և ուրիշներ» վերնագրով:
Ներսես Մաժանը Կարեն Սիմոնյանի հայտնի «Դեղագործ Ներսես Մաժանը» վեպի հերոսն է: Համաշխարհային գրականության մեջ շատ են եղել դեղագործներ ու ալքիմիկոսներ. Մաժանը նրանց մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում:
Ժողովածուում տեղ է գտել Կարեն Սիմոնյանի լավագույն պատմվածքներից մեկը, ինչպես նաև Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելու մեջ» ստեղծագործությունը և յոթանասունականներին գրված նրա առակներից մեկն այն մասին, թե ինչ կլինի, եթե հանկարծ բացվեն գազանանոցների վանդակների դռներն ու գազաններին թողնեն ազատության մեջ:
Այս գիրքն իսկական նվեր է գիտական ֆանտաստիկայի սիրահարների համար, որոնք ապրում են մեր մոլորակի վրա՝ երազելով այլ աշխարհների մասին:
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկա..