Կոշկավաճառը. Nike-ը ստեղծողի հուշագրությունը
- Պահեստում: առկա է
6900 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: Ամենաճանաչված համաշխարհային բրենդներից մեկի հիմնադիր Ֆիլ Նայթն այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Իսկ այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:
Ֆիլ Նայթի անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն նա կարողացավ այդ ամենը պատվով հաղթահարել: Նա մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում Նայթը բացահայտում է իր ընկերության պատմությունը, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Ֆիլ Նայթ |
Թարգմանությունը | Ռոզա Գրիգորյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 384 |
Հրատ. տարեթիվ | 2020 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-456-7 |
Կազմ | Կոշտ |
Չափս | 16.5 x 24 սմ |