Alibaba: Տունը, որը կառուցեց Ջեք Ման
- Պահեստում: առկա է
5500 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Պարտադիր ընթերցանության գիրք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Չինաստանի ներկայիս տնտեսությունում նավարկելու ակնկալիք:
Financial Times
Ընդամենը 1,5 տասնամյակում Ջեք Ման՝ համեստ ծագումով մի մարդ, սկսելով անգլերենի ուսուցչի աշխատանքից, հիմնեց Alibaba-ն և դարձրեց աշխարհի խոշորագույն ընկերություններից, էլեկտրոնային առևտրի կայսրություն, որից կախված են հարյուրմիլիոնավոր չինացի սպառողներ:
Դունկան Կլարկն առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին մի փոքր բնակարանում, որտեղ նա հիմնադրել էր Alibaba-ն: Ստանալով նոր տեղեկությունների շտեմարանի, այդ թվում՝ բացառիկ հարցազրույցների աննախադեպ հասանելիություն՝ Կլարկը, հենվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի և երկու տասնամյակ Չինաստանում ապրելու անձնական փորձի վրա, որը համընկնում է երկրում համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանին, ստեղծում է արժանահավատ, գրավիչ պատմություն Alibaba-ի վերելքի մասին:
Կլարկը պատմում է Alibaba-ի «հեքիաթը» Չինաստանում ընթացող տնտեսական ու սոցիալական հսկայական փոփոխությունների ֆոնին՝ լույս սփռելով առևտրային ոլորտում նմանը չունեցող տիտանի վրա այնպես, ինչպես մինչ այդ երբեք չի արվել:
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Դունկան Կլարկ |
Թարգմանությունը | Կարինե Պողոսյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 320 |
Հրատ. տարեթիվ | 2022 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-666-0 |
Կազմ | Կոշտ |
Չափս | 16.5 x 24 սմ |