• Մուտք
  • Գրանցվել
x
x

Էքսկուրսիաներ

ԿՐԹԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ «ԷԴԻԹ ՊՐԻՆՏ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գրքերի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու լավագույն միջոցը մեր տպարանում է։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության կրթական էքսկուրսիաները համադրում են ճանաչողական շրջայցը և զարգացման ծրագրերը՝ ստեղծելով յուրահատուկ փորձառություն թե՛ դպրոցականների, թե՛ ուսանողների համար։ Այստեղ սովորական թուղթն ու տառերը վերածվում են գրքերի, իսկ մասնակիցները վերադառնում են նոր գիտելիքներով, հմտություններով ու ոգեշնչմամբ։

ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ (6–14 տարեկան)

Տպարանում շրջայցի ընթացքում երեխաները ծանոթանում են գրքի ստեղծման գործընթացին: Տեսնում են՝ ինչպես են ստեղծվում գրքերը, ինչ սարքավորումներով են տպագրվում էջերը, և ինչպես են գույներն ու պատկերները հայտնվում թղթի վրա։ Այնուհետև նրանք մասնակցում են կրթական ծրագրերի, որոնք համադրված են խաղի և ուսուցման տարրերով՝ նպաստելով տրամաբանական, ստեղծագործական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։

Այցի ընթացքում կարող են ընտրել կրթական ծրագրերի թեմաներից որևէ մեկը.

• Խաղերի աշխարհում

• Գրական ունկնդրում և խոսք

• Հայտնի հեքիաթագիրներ

• Առակներ

• Շերլոք Հոմսի արկածները

• Երջանիկ երեխաների 7 սովորությունները

• Արդյունավետ դեռահասների 7 սովորությունները

• Մասնագիտական կողմնորոշում

Տևողությունը՝ 60-90 րոպե
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 35


Մանրամասներն այստեղ

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐ (15–25 տարեկան)

Ավագ դպրոցի աշակերտներն ու ուսանողները նույնպես հնարավորություն ունեն շրջելու տպարանում և ծանոթանալու գրքի ստեղծման գործընթացին։ Այցելությունը շարունակվում է փափուկ հմտությունների զարգացման հատուկ ծրագրերով, որոնք նպաստում են անձնական և մասնագիտական աճին։

Կրթական ծրագրերի թեմաներն են․

• Ինքնաճանաչում և ներուժի բացահայտում

• Խոսքի ուժ և արդյունավետ հաղորդակցություն

• Հուզական ինտելեկտ

• Կոնֆլիկտների կառավարում

• Հարմարավետության գոտուց դեպի հաջողություն

• Նպատակադրում և արդյունքի հասնելու ճանապարհ

Այս համադրությունը էքսկուրսիան դարձնում է ոչ միայն ճանաչողական, այլև ուսուցողական և մոտիվացնող փորձառություն։

Տևողությունը՝ 60-90 րոպե
Մասնակիցների առավելագույն քանակը՝ 25


Մանրամասներն այստեղ

 

Ինչո՞ւ մասնակցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության էքսկուրսիաներին.

  • Հրատարակչությունն ունի 30 տարվա փորձ, վստահելի գործընկեր է կրթության և մշակույթի ոլորտում:
  • Սովորողները ժամանակակից միջավայրում ականատես կլինեն գրքի ստեղծման իրական գործընթացներին:
  • Կմասնակցեն կրթական ծրագրերին՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան, զարգացնող և գործնական մոտեցումներով:
  • Երեխաներն ու պատանիները կստանան անմոռանալի փորձառություն և կհեռանան ոչ միայն տպավորված, այլև նոր գիտելիքներով զինված։

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • Մենյու

  • Կատեգորիաներ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ