• Մուտք
  • Գրանցվել
x
x

Մեր մասին

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին Մկրտիչ Կարապետյանի կողմից: Մասնագիտացած լինելով գրքերի տպագրման և հրատարակման գործում՝ իր երեսունմեկամյա գործունեության ընթացքում լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք: Հանդիսանալով հայաստանյան գրաշուկայի առաջատարներից մեկը՝ «Էդիթ Պրինտը» հրատարակում է.

  • Նախադպրոցական և դպրոցական գրականություն
  • Ուսումնաօժանդակ և մեթոդական ձեռնարկներ
  • Մանկապատանեկան գրականություն
  • Գեղարվեստական գրքեր
    ա) Դասական գրականություն
    բ) Ժամանակակից հայ և օտար հեղինակների գործեր
  • Մասնագիտական գրականություն
  • Ինքնազարգացմանն ուղղված գրքեր
  • Բիզնես գրքեր և կենսագրականներ 

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հրատարակչության ուսումնադաստիարակչական և ժամանացային հարթակն է krtaditak.am կայքը, որն արդեն հասցրել է սիրվել երեխաների և պատանիների կողմից։ Ինտերնետային մեկ տիրույթում հասանելի են հայ և համաշխարհային մանկապատանեկան գրականության լավագույն նմուշները։Հարթակը հնարավորություն է ընձեռում`

  • ինքնադրսևորվելու և ստեղծագործելու,
  • կարդալու էլեկտրոնային գրքեր (դասագրքեր, ծրագրային, ուսումնաօժանդակ, գեղարվեստական գրականություն),
  • մասնակցելու ամենատարբեր մրցույթների և էքսկուրսիաների,
  • անցկացնելու օգտակար ժամանց՝ զարգացնելով մտածողությունն ու տրամաբանությունը:

 

ԿՐԹԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Գրքերի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու լավագույն միջոցը մեր տպարանում է։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության կրթական էքսկուրսիաները համադրում են ճանաչողական շրջայցը և զարգացման ծրագրերը՝ ստեղծելով յուրահատուկ փորձառություն թե՛ դպրոցականների, թե՛ ուսանողների համար։ Այստեղ սովորական թուղթն ու տառերը վերածվում են գրքերի, իսկ մասնակիցները վերադառնում են նոր գիտելիքներով, հմտություններով ու ոգեշնչմամբ։

Մանրամասներն այստեղ 

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Էդիթ Պրինտ»-ը ոչ միայն հրատարակչություն է, այլև կրթական և մասնագիտական զարգացման հարթակ։ Իրականացնում է ժամանակակից փափուկ հմտությունների սեմինարներ կազմակերպությունների համար՝ նպաստելով աշխատակիցների անձնային աճին և աշխատանքային գործունեության արդյունավետությանը։

Մանրամասներն այստեղ   

ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • Պարբերաբար կազմակերպվում են համահայկական ընթերցանության մրցույթներ՝ միտված աշակերտների՝ գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
  • «Էդիթ Պրինտը» համագործակցում է բազմաթիվ ճանաչված գրողների, գիտնականների և ուսուցիչների հետ, ունի առաջնակարգ մասնագետներով ու ժամանակակից սարքավորումներով հագեցած տպարան և հրատարակչական մաս, որտեղ անցկացվում են քննարկումներ, սեմինարներ և շնորհանդեսներ:
  • Հրատարակչությունը պարբերաբար մասնակցում է հայաստանյան և միջազգային գրքային ցուցահանդեսների, գրարվեստին վերաբերող մրցույթների, որոնց ընթացքում բազմիցս արժանացել է մրցանակների:
  • Հանդես է գալիս տարբեր բարեգործական ծրագրերով և միջոցառումներով, այդ թվում՝ համայնքային և դպրոցական գրադարանների համալրումներով:
  • Հրատարակչությունը պարբերաբար իրականացնում է տարաբնույթ ակցիաներ, ներկայացնում կորպորատիվ առաջարկներ (ամսվա տոն օրեր, Ամանոր, Գիրք նվիրելու օր, Երեխաների պաշտպանության օր, Անկախության օր, Ուսուցչի օր և այլն), որոնց ընթացքում հրատարակված գրքերի համար առաջարկվում են զեղչեր, տրամադրվում նվերներ և անվճար առաքում:

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • Մենյու

  • Կատեգորիաներ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ