• Մուտք
  • Գրանցվել
x
x

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի / Փոքրիկ իշխանը 10.5 x 17 (փափուկ կազմ)

750 AMD

  • Կոդ681
>
Ավելացնել
Ավելացնել նախընտրածներում
Իր նամակներից մեկում Էքզյուպերին մի անգամ գրել է. «Հավերժության մեջ ինձ կհարցնեն, թե ինչպես եմ վարվել իմ տաղանդի հետ, ինչ եմ արել մարդկանց համար...»:


Եթե կարդացել եք այս գրքույկը, ուրեմն Փոքրիկ իշխանը ձեզ նույնպես հասցրել է ընտելացնել, գուցե ձեզ համար ևս դարձել է ձեր սրտում ապրող մանուկը, ով օգնում է ապաշխարել, նորից ու նորից սրբագործվել: Գուցե ձեզ համար նույնպես ևս մեկ անգամ բացվել ու հաստատվել են, որ հոգևոր կապերն ամենաամուրն են, որ երջանիկ լինելու համար երբեմն բավարար է ընդամենը մի ծաղիկ խնամել...


Համամարդկային ու հոգևոր արժեքների այս գողտրիկ գանձարանում` «Փոքրիկ իշխանը» վիպակում, գտնում ենք ամենաիրական գեղեցկությունն ու ճշմարտությունը` այնքան պարզ և միևնույն ժամանակ այնքան թաքնված: Եվ մեր հոգու խորքում գիտակցում ենք, թե որն էր այդ փոքրիկի առաքելությունը... Տեսնում ենք մի մանուկ, ով կարող էր անապատում ջուր բխեցնել, ով ամբողջ հոգով էր սիրում ու նվիրվում, ով հասկանում էր սրտի լեզուն և ով գիտեր հոգևոր բաները...


Սենտ-Էքզյուպերին ամբողջ կյանքում իր հետ տարավ իր Փոքրիկ իշխանին, կյանքի ոչ մի խաչմերուկում մենակ չթողեց նրան և ապրեց նրա պես` պատրաստ ընկերոջ համար կյանքը տալու, երբեք մարմինը հոգուց բարձր չդասելով, հայրենիքը սիրելով, հոգով երեխա մնալով և երազելով, ընկնելով ու ճախրելով...


Հիրավի, մտքով ազատ էր «Թռչունների նավապետը»: Եվ նա մի վերջին անգամ ճախրեց, ճեղքեց սպիտակ ամպերն իր ինքնաթիռով և սուրաց դեպի շողշողացող աստղերը` դեպի խոստումնալից անհայտություն...​


Չեմ կարծում, թե հավերժության մեջ Սենտ-Էքզին շատ հարցեր կտան. բավական է տեսնել այն բոլոր սրտերը, որոնք նա լցրեց ջերմությամբ և որոնց հիշեցրեց սիրելու արվեստը...


Շավարշ Կարապետյան

Հատկանիշներ
ISBN:

978-9939-75-210-5

Էջեր:

128

Տպագրություն:

Գունավոր

Հրատարակության տարեթիվ:

2018

Շապիկ:

Փափուկ կազմ

Հեղինակ:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Թարգմանիչ:

Շուշանիկ Թամրազյան

Չափսեր:

10.5 x 17 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

140 գրամ

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու