

Սասնա Ծռեր (հայերեն և ֆրանսերեն)
15000 AMD
- Կոդ566
Զետեղված են նաև խմբագրական խորհրդի առաջաբանը, Կ. Մելիք-Օհանջանյանի ներածական հոդվածը և բառարան-ծանոթագրությունները, որոնք պարզաբանում են հատուկ և աշխարհագրական անունները, պատմական իրողությունները, ժողովրդական որոշ ծեսերի առանձնահատկություններն ու ծագումը, ինչպես նաև պատմական գիտությունների դոկտոր Ա. Սահակյանի հոդվածը անվանի գիտնական Կ. Մելիք-Օհանջանյանի կյանքի և ստեղծագործության մասին:Գիրքը նախատեսված է էպոսագետ-բանագետների և ընթերցող լայն շրջանների համար:
Հայ ժողովրդական վեպերից ամենաներկայանալի վիճակով պահպանվել է միայն «Սասնա ծռերը», որպես իր ժանրի եզակի էթնո-մշակութային արժեք համաշխարհային հոգևոր գանձարանում: 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-52-902-8 |
| Էջեր: | 724+նկարներ |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2015 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Կազմող: | Կարապետ Մելիք - Օհանջանյան |
| Թարգմանիչ: | Աիդա Չարխչյան |
| Լեզու: | Հայերեն, ֆրանսերեն |
| Քաշ: | 2140 գրամ |