

Թե ինչու… Հեքիաթներ ամեն ինչի մասին
3300 AMD
- Կոդ1241
Սիրելի ընթերցող, թե փոքրիկները և թե մեծիկները միշտ էլ սիրել են հեքիաթներ, որտեղ բարին հաղթում է չարին, իրականանում են հաճելի և գեղեցիկ ցանկություններ: Հեքիաթների այս ժողովածուն անմասն չի մնում նշված ավանդույթներից: Նրա հերոսները նույնպես բարի ցանկություններ ունեն, որոնք իրականություն են դառնում և ցանկալի ավարտ ունենում: Սակայն այստեղ որոշ առանձնահատկություններ կան:
Մենք ցանկացել ենք հեքիաթների միջոցով փոքր-ինչ ուսուցողական տեղեկատվություն տալ մեր փոքրիկներին կենդանիների, մրգերի, բնության երևույթների, անտառի ու նրա բնակիչների, մրգերի և կրծողների մասին:
«Թե ինչու»-ների շնորհիվ ցանկություն ենք ունեցել մեր փոքրիկներին ոչ միայն տեղափոխելու հեքիաթային միջավայր, այլև փոքր-ինչ ծանոթացնելու նրանց վարքին, ծագմանը, դրսևորումներին ու առանձնահատկություններին:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-96-1 |
| Էջեր: | 136 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Ճուղուր Երևանցի |
| Խմբագիր: | Գալյա Հովհաննիսյան-Կիրակոսյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 420 գրամ |