

Հայտնի հեքիաթագիրներ / Կարլո Կոլլոդի / Պինոքիոյի արկածները
2800 AMD
- Կոդ1144
Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի:
Գիրքը ներկայացնում է հասունացման բարդ խնդիրը, իսկ Պինոքիոյի արկածների հեքիաթային հանգամանքները, նրա վարքը, հանդիպումները և ոչ հեշտ տրվող որոշումներն ընթերցողին կսովորեցնեն պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, տարբերել ճիշտը ստից:
Այս հրաշալի գրքի ընթերցումը միշտ ուրախություն է պարգևում երեխաներին և մեծահասակներին:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-969-96-1 |
| Էջեր: | 184 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Կարլո Կոլլոդի |
| Թարգմանիչ: | Արծվիկ Գևորգյան |
| Չափսեր: | 16.5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 480 գրամ |