

Բնություն 6 – դասագիրք
2500 AMD
- Կոդ1221
Սիրելի 6-րդ դասարանցիներ,
Այս տարի դուք առավել հիմնավոր կուսումնասիրեք Երկիր մոլորակի օդային, ջրային և պինդ թաղաթները՝ մթնոլորտը, ջրոլորտը և քարոլորտը, կծանոթանաք Արեգակնային համակարգի կառուցվածքին, հետաքրքիր տեղեկություններ կստանաք մի շարք երկնային մարմինների ու երևույթների մասին: Կուսումնասիրեք նաև էլէկտրական և մագնիսական երևույթները, մարդու օրգանիզմի կառուցվածքն ու տարբեր օրգանների գործառույթները:
Դասագրքի բովանդակային նյութը ներկայացված է ութ բաժիններով՝
Բաժին 1. Էլեկտրականություն և մագնիսականություն
Բաժին 2. Երկիր մոլորակը
Բաժին 3. Երկրի պինդ շերտը
Բաժին 4. Ջուրը երկրի վրա
Բաժին 5. Երկրի օդային թաղանթը
Բաժին 6. Կյանքը երկրի վրա
Բաժին 7. Մարդու կառուցվածքը
Բաժին 8. Արեգակնային համակարգ, աստղեր, գալակտիկաներ:
Յուրաքանչյուր թեմայի պարագրաֆներն ավարտվում են թեմային յուրացման մակարդակը ստուգող հարցերով, առաջադրանքներով և թեմայի հետ առնչություն ունեցող որևէ հետաքրքիր նյութով: Յուրաքանչյուր բաժին սկսվում է ուսումնասիրվող թեմայի մասին համառոտ տեղեկատվությամբ և ավարտվում է գլխավոր գաղափարներն ի մի բերող ամփոփագրով:
Երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
| Հատկանիշներ | |
|---|---|
| Էջեր: | 176 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Սարգիս Գալոյան, Տիգրան Թանգամյան, Տիգրան Բաբայան, Հայկ Հարությունյան |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 310 գրամ |