

Մուշեղ Գալշոյան / Ձորի Միրոն / Մարութա սարի ամպերը / Ագռավաքար
5500 AMD
- Կոդ1089
ԱՊՐՈՂ ՀԱՅ. ահա գալշոյանական սկզբունքը:
Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր:
Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ... հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ...
Նվիրվում է Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակին:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-969-32-9 |
| Էջեր: | 504 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2023 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Հեղինակ: | Մուշեղ Գալշոյան |
| Կազմող: | Դավիթ Սամվելյան |
| Չափսեր: | 14.5 x 20 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 660 գրամ |