

Կարդա և գունավորիր 9 / Թե ինչու... Հեքիաթներ երաժշտության մասին
350 AMD
- Կոդ1008
Նվիրում եմ բոլոր մանուկներին, որոնց մաքրամաքուր երևակայության և միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները
Սիրելի՛ երեխաներ, մանուկ հասակում բոլորս էլ հարցեր ենք ունեցել, թե ինչո՞ւ են մարդիկ նոտաներ օգտագործում երաժշտական գործիքներ նվագելիս, կամ թե ինչո՞ւ է սիմֆոնիկ նվագախմբին համերգի ժամանակ ղեկավարում դիրիժորը: Դե, իհարկե, երաժշտության մասին հարցադրումները շատ են, և դուք դրանց պատասխաններն իմանում եք բարձր դասարաններում: Ի դեպ, դպրոցում դուք երգեցողության և անգամ՝ երաժշտական նվագարանների դասեր եք անցնում: Սովորում եք նոտաներ կարդալ, նվագել գործիքներով, ելույթ ունենալ դպրոցական երգչախմբով:
Բայց մինչ այդ իմ հեքիաթներով կհասկանաք, թե ինչպե՞ս ստեղծվեցին նոտաները, ինչո՞ւ են երաժիշտները նոտագրում, ինչպե՞ս են գործիքները դասավորվում սիմֆոնիկ նվագախմբում, ինչո՞ւ են մարդիկ, իրենց բանավոր խոսքին զուգահեռ, նաև գեղեցիկ երգեցողությամբ արտահայտում հույզեր ու զգացմունքներ: Իմիջիայլոց, եթե այս պատմությունները ձեզ հետաքրքրեն, ապա դուք կարող եք ոչ միայն դրանք ունկնդրել, այլև հենց հիմա նկարազարդել՝ ունենալով նաև «Թե ինչո՞ւ է…» հարցերի պատասխանները:
Ձեզ շատ սիրող՝
Ճուղուր Երևանցի
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-75-884-8 |
| Էջեր: | 32 |
| Տպագրություն: | Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: | 2022 |
| Շապիկ: | Փափուկ կազմ |
| Հեղինակ: | Ճուղուր Երևանցի |
| Չափսեր: | 16․5 x 24 սմ |
| Լեզու: | Հայերեն |
| Քաշ: | 90 գրամ |