• Մուտք
  • Գրանցվել
x
x

Հեքիաթն է շրջում աշխարհում

2900 AMD

  • Կոդ850
Առկա չէ
«Հեքիաթն է շրջում աշխարհով» ժողովածուն ընդգրկում է տարբեր ժողովուրդների և գրողների գեղեցիկ ու շատ բարի հեքիաթների մի փունջ, որը կնպաստի երեխայի արժեքային համակարգի ձևավորմանը և կյանքում հավիտենական արժեքների գիտակցմանը։


Փոքր ծավալի հեքիաթները գրքում ներկայացված են ամբողջությամբ, իսկ մեծածավալ գործերից՝ վիպակներից, պիեսներից, ընտրված են հատվածներ, որոնք, վստահաբար, կհետաքրքրեն մեր փոքրիկ ընթերցողներին՝ ցանկություն առաջացնելով կարդալ ամբողջական գործերը։ Սա, կարծում ենք, ընթերցասիրության ձևավորման կարևոր մի քայլ կդառնա։


Ցանկացած ստեղծագործություն ընթերցելուց հետո ցանկություն է առաջանում անմիջական զրույց ունենալ ստացած տպավորությունների շուրջ։ Հեղինակները փորձում են զրուցել երեխայի հետ՝ ուղղորդելով նրան խորհելու և ինքնուրույնաբար բացահայտելու հեքիաթի միջոցով մեզ փոխանցվող իմաստություններն ու կյանքի պատգամները։ Դրան են ուղղված նաև այն հարցերն ու առաջադրանքները, որոնք նպատակ ունեն ոչ թե դասի վերածելու ընթեցանությունը, այլ դարձնելու աշխարհի ամենահետաքրքրական և ցանկալի զբաղմունքը, որը երեխայի համար կդառնա իր աշխարհն ու մեծ աշխարհը ճանաչելու և դրանք ներդաշնակորեն միահյուսելու ուղի։


Հեքիաթի ընթերցումից անմիջապես հետո QR կոդի միջոցով տրված հղումները երեխայի առջև կբացեն կարդացած ստեղծագործության հիման վրա ստեղծված արվեստի բարձրարժեք գործերի զարմանահրաշ աշխարհը՝ գեղարվեստական և անիմացիոն ֆիլմեր, բալետներ, երաժշտական գործերի լավագույն կատարումներ և անգամ տարբեր բեմադրություններ համեմատելու հնարավորություն ընձեռելով։ Մաղթում ենք հաճելի ժամանց և հետաքրքիր զրույցներ ընտանեկան ջերմիկ մթնոլորտում։

Հատկանիշներ
ISBN:

978-9939-75-550-2

Էջեր:

240

Տպագրություն:

Գունավոր

Հրատարակության տարեթիվ:

2020

Շապիկ:

Փափուկ կազմ

Կազմող:

Լ․ Մ․ Ավագյան, Լ․ Ա․ Տեր-Գրիգորյան

Չափսեր:

16․5 x 24 սմ

Լեզու:

Հայերեն

Քաշ:

380 գրամ

Կատեգորիաներ:Հեքիաթներ, Մանկական

Զամբյուղ

close Փակել

Զամբյուղը դատարկ է։

Ընդամենը 0

Զամբյուղ

Մուտք

close Փակել
Գրանցված չե՞ք

Գրանցվելով համակարգում հնարավորություն կստանաք պատվիրելու ձեր նախընտրած ապրանքը և տեղադրելու հայտարարություններ

Գրանցել նոր հաշիվ

Գրանցվել

close Փակել

Գրանցվել

Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

Փոխել գաղտնաբառը

close Փակել
Գրանցված ե՞ք

Մուտք գործեք համակարգ, կատարեք պատվերներ և տեղադրեք հայտարարություններ

Գրանցված եմ

  • ՄԵՐ ԳՐՔԵՐԸ

  • Մենյու