

Թող լինի միշտ արևը / Հայ բանաստեղծները՝ երեխաներին
2500 AMD
- Կոդ1148
Ժողովածուն բաղկացած է մի քանի թեմատիկ բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը երեխայի համար կբացահայտի շրջապատող աշխարհի մի ուրույն եզերք և կօգնի ավելի լավ հասկանալ իրեն և ուրիշներին: Մանուկ ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալու հայ մեծերի՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և շատ ուրիշների գրվածքներին՝ գեղեցիկ ռուսերեն թարգմանությամբ։ Ժողովածուում տեղ գտած բանաստեղծություններն առանձնանում են վառ գեղարվեստական պատկերներով, հիշվող ռիթմով և բարի հումորով:
Այս գիրքը հիանալի նվեր է երեխաների ու բոլոր այն ծնողների համար, ովքեր ցանկանում են իրենց զավակներին հաղորդակից դարձնել գեղեցիկի աշխարհին: Ժողովածուն ուրախություն կպարգևի յուրաքանչյուր փոքրիկի, կդառնա ոգեշնչման աղբյուր, աղբյուր այն վստահության, որ արևը միշտ կլուսավորի իր ճանապարհը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: | 978-9939-972-01-5 |
| Էջեր: | 144 |
| Տպագրություն: | Գունավոր |
| Հրատարակության տարեթիվ: | 2024 |
| Շապիկ: | Կոշտ կազմ |
| Կազմող: | Կարինե Խալատովա |
| Չափսեր: | 16.5 x 24 սմ |
| Լեզու: | Ռուսերեն |
| Քաշ: | 420 գրամ |